Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
OpenAI-ի շուկայական արժեքը կարող է հասնել 86 մլրդ դոլարի
25/10/2023 20:08
Կիսվել

OpenAI-ի շուկայական արժեքը կարող է հասնել 86 մլրդ դոլարի

Հաղորդվում է, որ OpenAI-ն նախատեսում է բաժնետոմսերի վաճառք, որով ընկերության շուկայական արժեքը կկազմի 86 մլրդ դոլար:

Աղբյուրները հայտնել են Financial Times-ին, որ OpenAI-ի արժեքը ապրիլին կազմել է 29 մլրդ դոլար, երբ այն գումար է հավաքել աջակցողներից, որոնց թվում էր նաև Microsoft-ը: Մի քանի աղբյուրներ նշում են, որ OpenAI-ն բանակցություններ է վարում ներդրողների հետ մրցութային առաջարկի շուրջ, որը թույլ կտա աշխատակիցներին վաճառել իրենց բաժնետոմսերը: Աշխատակիցների բաժնետոմսերը կարող են վաճառվել մինչև 1 մլրդ դոլար: Financial Times-ը նշում է՝ եթե OpenAI-ն հասնի 86 մլրդ դոլարի գնահատման, այն կդառնա աշխարհի ամենաթանկ մասնավոր ընկերություններից մեկը:

Վերջին օրերին նաև տեղեկություններ են հայտնվել, որ ընկերությունը պլանավորում է բաժնետոմսերի վաճառք: Այս շաբաթ Accel վենչուրային ընկերությունը հրապարակեց զեկույց, որում ասվում է, որ գեներացնող AI ընկերությունները այժմ «միաեղջյուրների» կամ 1 մլրդ դոլար արժողությամբ ստարտափների հիմնական շարժիչ ուժն են: Փաստորեն, նոր միաեղջյուրների 60%-ը կարելի է դասել այդ կատեգորիային:

Accel-ի գործընկեր Ֆիլիպ Բոտերին զեկույցում ասել է․ «Ընկերությունները ամեն գնով հեռացել են աճից՝ կենտրոնանալու եկամտաբերության վրա, և գեներատիվ AI-ն վերաիմաստավորում է ծրագրային ապահովման ներուժը՝ նոր մակարդակի հասցնելով ձեռնարկությունների ավտոմատացման և արտադրողականության բարելավման հնարավորությունները»:

Զեկույցը նաև ցույց է տալիս, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկաները, ինչպիսիք են Google-ը և Amazon-ը, այս տարվա AI-ի աղմուկի շնորհիվ ավելացրել են իրենց շուկայական կապիտալիզացիան 2,4 տրլն դոլարով, ընդ որում Apple-ի, Microsoft-ի, Google-ի, Amazon-ի և Nvidia-ի բաժնետոմսերի գները վերջին տարում աճել են միջինը 36%-ով:

Ֆինանսավորման մեծ մասը ուղղվել է ԱՄՆ եվրոպական և իսրայելական AI ստարտափներին, որոնք վերջին 12 ամիսների ընթացքում հավաքել են գրեթե 1 մլրդ դոլար՝ ամերիկյան ընկերությունների 14 մլրդ դոլարի դիմաց: Այնուամենայնիվ, Accel-ի խոսքով՝ ԱՄՆ-ի ցուցանիշի 10 մլրդ դոլարը բաժին է ընկել միայն մեկ ընկերության՝ OpenAI-ին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9