
ԱՄՆ-ն աշխատում է ՀԱՄԱՍ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ուսումնասիրում է արմատական ՀԱՄԱՍ շարժման համար ֆինանսական հոսքերի սահմանափակման հնարավորությունը։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է գերատեսչության ղեկավար Ջանեթ Ելենը։
«Ես չեմ կարող մեկնաբանել կոնկրետ պատժամիջոցները, քանի դեռ դրանք չենք կիրառել: Բայց կարող եմ ասել, որ միայն վերջին մեկ տարում սահմանափակումներ մտցնելու բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել՝ փորձելով կրճատել ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորումը», – ասել է ամերիկացի պաշտոնյան: