ԿՀԱՆՁՆՎԻ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿ
Այսօր` սեպտեմբերի 13-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 200 հազար ԱՄՆ դոլար: Եվս 300 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Փյունիկ» հիմնադրամը:
500 հազար ԱՄՆ դոլարը կկազմի մրցանակի ընդհանուր գումարը:
Մրցանակի հանձնման արարողության ծախսը փոխհատուցելու համար ևս 50 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Լույս» հիմնադրամը: