Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է
14/09/2012 12:34
Կիսվել

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է

Երեւան-Արարատ ճանապարհահատվածի շինարարական սկզբնամասում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարության պաշտոնական մեկնարկը, որին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, ՀՀ կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուներ, Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչներ: Ներկա էր նաեւ շինարարությունն իրականացնող իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության նախագահ Ֆրանսիսկո Գարսիան:

Նշենք, որ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության եւ ԱԶԲ միջեւ 2009թ–ի սեպտեմբերի 15-ին կնքվել էր Շրջանակային համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում (ԱԶԲ մասը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար):

Ծրագիրը տրոհված է առանձին տրանշների, եւ այսօր ազդարարվել է ծրագրի շինարարական աշխատանքների սկիզբը: Այն նախատեսում է Երեւան–Արտաշատ շուրջ 20 կմ հատվածի լայնացում` միջին բաժանարար գոտու հաշվին մինչեւ 8 մ, ինչպես նաեւ ճանապարհի ասֆալտածածկի փոխարինում բետոնայինով: Ճանապարհի ծածկի փոխարինում նախատեսված է նաեւ Երեւան–Աշտարակ մայրուղու մոտ 11.5 կմ հատվածում, այնուհետեւ Աշտարակ–Թալին 42 կմ հատվածի լայնացում` երկու երթեւեկելի գոտուց մինչեւ քառուղի: Աշխատանքների ժամանակացույցով նախատեսված է 18 ամիս` Երեւան–Արարատ, 18 ամիս` Երեւան– Աշտարակ, 36 ամիս` Աշտարակ–Թալին հատվածների շինարարության համար:

ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել նաեւ Հյուսիս–հարավ ճանապարհային ծրագրի Աշտարակ–Թալին հատվածի Հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը (ՀՕՏԾ) : Այն ենթադրում է շուրջ 850 միավոր հողատարածքների եւ շինությունների իրացում, ընդհանուր առմամբ մոտ 2.3 մլրդ դրամի չափով: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստվում է անմիջապես անցնել ՀՕՏԾ իրականացմանը` Աշտարակի եւ Թալինի տարածաշրջաններում: Մինչեւ տարեվերջ նախապատրաստվում է մրցույթի հայտարարում նաեւ Թալին–Գյումրի հատվածի համար, որի նախագծանախահաշվային փաստաթղթերն ամբողջովին պատրաստ են: Ծրագրի ճարտարագիտական եւ տեխնիկական վերահսկող ընկերությունն է ֆրանսիական «Սաֆեժ»-ը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Հյուսիս–հարավ» մայրուղու շինարարությունն ունի խոշոր պետական եւ տարածաշրջանային մեծ նշանակություն:  «Ճանապարհաշինական այս ծրագիրը խոշորագույններից մեկն է մեր անկախ Հանրապետության պատմության մեջ: Այն հյուսիսից Հայաստանը կապելու է դեպի Սեւ ծով տանող միջպետական ճանապարհներին, հարավից միանալու է դեպի Ասիական տնտեսական եւ առեւտրային կենտրոններ ձգվող մայրուղիներին: Մենք մանրամասն աշխատել ենք շինարարների հետ, նախագծերը արված են շատ լավ, եւ մինչ  տարեվերջ բավականին մեծ աշխատանքներ կկատարվեն Երեւան–Աշտարակ, Երեւան–Արտաշատ ճանապարհներին: Արդյունքում, մինչեւ 2016թ., կունենանք միջազգային կարգի բետոնանածածկ արագընթաց մայրուղի Արտաշատ–Երեւան–Գյումրի հատվածում: Իսպանական «Իզոլյուքս Կորսան» շինարարական կազմակերպությունն ունի բոլոր տվյալները` սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու համար»,-նշել է նախարարը:

Գագիկ Բեգլարյանը շեշտել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահանջով շինարարական աշխատանքների ընթացքում օգտագործվելու է հայկական արտադրության հումք, արտասահմանից բերվելու են միայն նորագույն տեխնիկաները, որոնք Հայաստանը մինչ օրս չի ունեցել: Նախարարը նաեւ կարեւորել է, որ ծրագրի շրջանակներում բացվում են հազարից ավելի աշխատատեղեր, իսկ ճանապարհի կառուցումից հետո վարորդները մի քանի անգամ ավելի արագ կհասնեն նախատեսված վայր:

Հանդիսավոր միջոցառման բացման խոսքում «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ–ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ այս ավտոմոբիլային միջանցքի կառուցումն ունի խոշոր ռազմավարական նշանակություն: Այն թույլ կտա Հայաստանն առավել կարճ ճանապարհով կապել տարածաշրջանային մոտակա նավահանգիստների հետ:

Արա Հովսեփյանը նախարար Գագիկ  Բեգլարյանին, հյուրերին ներկայացրել է ճանապարհահատվածի շինարարության ընթացքին եւ տեխնիկական հարցերին վերաբերող տվյալներ, որին հաջորդել է ճանապարհահատվածի շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքարի տեղադրման հանդիսավոր արարողությունը:Հիմնաքարը տեղադրել են նախարար Գագիկ Բեգլարյանը և «Իզոլյուքս Կորսան» շինարարական ընկերության նախագահ Ֆրանսիսկո Գարսիան:

Գագիկ Բեգլարյանն այցելել է նաեւ Աշտարակ քաղաք, որտեղ մասնակցել է «Իզոլյուքս Կորսան» շինարարական ընկերության եւ «Սաֆեժ» ինժեներական ընկերության համատեղ գլխամասային գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը:

Գագիկ Բեգլարյանը,Արա Հովսեփյանը «Իզոլյուքս Կորսան» շինարարական ընկերության նախագահ Ֆրանսիսկո Գարսիան, «Սաֆեժ» ընկերության ծրագրերի ղեկավար Նիկոլաս Ժենիլսեն շրջել են գրասենյակում, ծանոթացել գրասենյակի տեխնիկական հնարավորություններին:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11