Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
ՈՒ՞Ր Է ՀՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՓՈՂԸ
18/09/2012 10:00
Կիսվել

ՈՒ՞Ր Է ՀՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՓՈՂԸ

Ընթացիկ տարվա առաջին կեսին մեր երկրի քաղաքացիների կողմից բանկերի միջոցով դեպի այլ երկրներ իրականացված ոչ առևտրային նպատակով դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 154.7 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 9.6%-ով: 

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` մեր երկրի քաղաքացիները բանկերի միջոցով առավել մեծ ծավալներով դրամական միջոցներ են փոխանցել դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Ուկրաինա: Այս երկրներին բաժին է ընկել Հայաստանից «արտահանված» տրանսֆերտների 70%-ը: 

Այսպես, հաշվետու ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ոչ աևտրային նպատակով դեպի Ռուսաստան իրականացված դրամական փոխանցումները կազմել են 87.8 մլն ԱՄՆ դոլար, դեպի ԱՄՆ` 13.8 մլն ԱՄՆ դոլար, դեպի Ուկրաինա` 8.3 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժաանակահատվածի համեմատ գրանցվել են հետևյալ միտումները. Հայաստանից Ռուսաստան տրանսֆերտների հոսքն աճել է 17%-ով, մինչդեռ դեպի ԱՄՆ և Ուկրաինա դրամական փոխանցումները նվազել են  համապատասխանաբար 3.6%-ով և 12.6%-ով:

Հունվար-հունիս ամիսներին դրամական միջոցների համեմատաբար ակտիվ արտահոսք է նկատվել նաև դեպի Չինաստան (5.7 մլն ԱՄՆ դոլար), Գերմանիա (4.7 մլն ԱՄՆ դոլար) և ԱՄԷ (3.7 մլն ԱՄՆ դոլար): Թոփ-10 երկրների շարքում են նաև Ֆրանսիան (2.7 մլն ԱՄՆ դոլար), Թուրքիան (2.1 մլն ԱՄՆ դոլար), Իսպանիան (1.6 մլն ԱՄՆ դոլար) և Ղազախստան (0.8 մլն ԱՄՆ դոլար):

Հատկանշական է, որ վերը նշված այս 10 երկրներից միայն 2 երկրի` Չինաստանի և Թուրքիայի հետ է դրամական փոխանցումների սալդոն բացասական, ինչը նշանակում է, որ մնացյալ 8 երկրներից ստացվող տրանսֆերտները գերազանցել են ոչ առևտրային նպատակներով դեպի այդ երկրներ արտահանվող դրամական միջոցները, իսկ դեպի Չինաստան և Թուրքիա ավելի շատ փող ենք փոխանցել, քան ստացել: 

Նշենք նաև, որ հաշվետու վեց ամիսներին տրանսֆերտների զուտ ներհոսքը մեր երկիր կազմել է 685.2 մլն ԱՄՆ դոլար:

Նոննա Մելքոնյան

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87