Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Yandex Go-ն կաջակցի  Հայաստանի բարեգործական կազմակերպություններին՝ յուրաքանչյուր 10 կմ-ի համար փոխանցելով 5 դրամ
02/11/2023 16:37
Կիսվել

Yandex Go-ն կաջակցի Հայաստանի բարեգործական կազմակերպություններին՝ յուրաքանչյուր 10 կմ-ի համար փոխանցելով 5 դրամ

Yandex Go-ն նոյեմբերը հայտարարում է հայաստանյան բարեգործական կազմակերպությունների աջակցության ամիս։ Հավելվածի ցանկացած օգտատեր կարող է միանալ այս նախաձեռնությանը։

Դուք ևս կարող եք միանալ բարի գործին, ընդ որում՝ առանց ձեր սովորույթները փոխելու: Բավական է ուղևորություններ կատարել ուրբաթ օրերին։

Ակցիան տարածվում է Yandex Go-ի բոլոր ուղևորափոխադրման սակագների վրա, բոլոր այն քաղաքներում, որտեղ գործում է ծառայությունը:

Yandex Go-ն ուրբաթ օրերն իրականացված ուղևորությունները կհաշվի և յուրաքանչյուր 10 կմ-ի համար իր հաշվից 5 դրամ կհատկացնի բարեգործական կազմակերպություններին։ Հավաքված գումարը կփոխանցվի գործընկեր կազմակերպություններին՝ «Հայ մայրեր», «VIVA», «Ժպիտների քաղաք» և «Շտապիր դեպի բարին»։

Ակցիան կգործի ամբողջ ամիս: Արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 28-ին՝ «Առատաձեռն երեքշաբթի» օրը, երբ աշխարհի բոլոր երկրներում մարդիկ պատմում են, թե ինչպես և ում են օգնում, իսկ ոչ առևտրային կազմակերպություններն ու գործարար համայնքը միավորվում են բարեգործական միջոցառումներ անցկացնելու նպատակով:

«Արցախից տեղահանված անձանց մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում առկա խնդիրներից մեկը շարունակական և համակարգային օգնության տրամադրումն է հատկապես խոցելի խմբերին։ Բեռների, դեղորայքի արագ առաքումը, ինչպես նաև կամավորների օպերատիվ տեղաշարժը  աջակցության  արդյունավետության գրավականն է: Շնորհակալություն ենք հայտնում Yandex Go-ին բարեգործական նախաձեռնություններին աջակցելու համար»,-ասում է VIVA հիմնադրամի համահիմնադիր, ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը:

«Մեզ համար շատ կարևոր է, որ բոլոր երեխաները ստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժումը։  Սակայն երեխաներ կան, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում տնից դուրս գալ և հասնել մեր կենտրոն։ Yandex Go-ի շնորհիվ նրանք կարողանում են չափազանց կարևոր վերականգնողական բուժումը ստանալ տանը։ Մենք երախտագիտությամբ միացանք «Առատաձեռն նոյեմբեր» նախաձեռնությանը։ Այս արշավը հույս և աջակցություն է բերում մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Յուրաքանչյուր կիլոմետրը երեխայի կյանքը դեպի լավը փոխելու հնարավորություն է»,- նշում է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։

Ծառայությունն օգնում է անվճար ուղևորություններ կազմակերպել Հայաստանի մի քանի բարեգործական կազմակերպությունների սաների համար: Իսկ առողջական խնդիրներ ունեցող օգտատերերը կարող են Yandex Go-ում նշել այն տարբերակները, որոնք կարևոր են մեքենա պատվիրելիս ու երթևեկելիս։ Այդ նշումները տեսանելի են հատուկ հնարավորությունների առանձին էկրանին: 2023 թվականի հունիսից հատուկ հնարավորությունների վերաբերյալ նշումներով ավելի քան 10,000 ուղևորություն է հաջողությամբ իրականացվել:

Ավելի քան 10 տարի «Շտապիր դեպի բարին» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող երեխաներին առողջապահության, սոցիալական և հոգեբանական բարեկեցության ոլորտներում: Հիմնադրամը կազմակերպում է առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժումը, հոգեբանական և սոցիալ-կրթական աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին: Համագործակցում է դպրոցների, մանկապարտեզների և մանկատների հետ՝ տրամադրելով նյութական և մեթոդական օգնություն։

«Հայ մայրեր» բարեգործական կազմակերպությունը 2012 թվականից աջակցում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Նպատակն է՝ որակյալ վերականգնողական ծառայությունների, հոգեբանական և սոցիալական աջակցության միջոցով բարելավել ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակը: Այսօր ավելի քան 500 երեխա օգնություն է ստանում:

«Հայաստանի բժիշկներ և կամավորներ» կազմակերպությունը հիմնվել է 2016 թվականին։  Ծրագրերի նպատակն է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացումը: VIVA-ն նաև կրթական ու սոցիալական ծրագրեր է իրականացնում, օգնում է անապահով ընտանիքներին, փախստականներին:

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն աջակցում է ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին ու երիտասարդներին ՝ ամբողջությամբ հոգալով Հայաստանում նրանց բուժման բոլոր ծախսերը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45