Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ԿԱՅԱՑԵԼ Է ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
18/09/2012 15:40
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

Սեպտեմբերի 17-ին և 18-ին Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամպետությունների Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի 26-րդ նիստը, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադան Թուրեն: Նիստի  աշխատանքներին մասնակցել են նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Կապի տարածաշրջանային համագործակցության Գործադիր կոմիտեի, ինչպես նաև դիտորդ Եվրոպական օպերատորների ասոցիացիայի ներկայացուցիչները:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ՀՀ կառավարության անունից ողջունել է Կապի տարածաշրջանային համագործակցության միջազգային հարցերով հանձնաժողովի 26-րդ նիստի մասնակիցներին: «Մեզ համար հաճելի է հանձնաժողովի նիստը Երևանում կազմակերպելու որոշումը, և ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստան այցելելու համար: ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Կապի տարածաշրջանային համագործակցությանը», – նշել է նախարարը:

Նա ընգծել է, որ տարեցտարի զգալիորեն աճում է Կապի տարածաշրջանային համագործակցության դերը միջազգային ասպարեզում. առաջիկայում նախատեսվում են նաև շատ կարևոր միջոցառումներ, որոնցից են 2012թ. նոյեմբերի 20-29-ը և  դեկտեմբերի 3-14-ը Դուբայում կայանալիք Էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային վեհաժողովը և Միջազգային էլեկտրակապի Համաշխարհային համագումարը: Այդ տեսանկյունից Գագիկ Բեգլարյանը կարեւորել է նիստի աշխատանքները` միասնական և արդյունավետ որոշումներ մշակելու հարցում:

Լրագրողների հետ զրույցում Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Համադան Թուրեն նշել է, որ համացանցը մեծ զարգացում է ապրում Հայաստանում, որի համար նշանակություն ունի նաեւ երկրի աշխարհագրական դիրքը: «Հեռահաղորդակցության միջազգային միությունը շատ բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացն այս ոլորտում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ համագործակցության լայն շրջանակներ ենք քննարկել, որոնցից է անալոգային տեխնոլոգիաներից անցումը թվայինին» – նշել է ՀՄՄ գլխավոր քարտուղարը: Նա ընդգծել է, որ ՀՄՄն Հայաստանի հետ համագործակցության շատ մեծ եւ արդյունավետ պատմություն ունի:

Գագիկ Բեգլարյանը լրագրողներին վստահեցրել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում շարունակելու է համագործակցությունը Հեռահաղորդակցության միջազգային միության հետ: «Համադան Թուրեի հետ մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ հայ երիտասարդները մեկնելու են գործուղման`թվայնացման ոլորտում առկա խնդիրները վերացնելու համար: Սա շատ կարեւոր էր ՀՀ տրասնպորտի եւ կապի նախարարության համար, քանի որ Հայաստանը մինչեւ 2015թ. ամբողջությամբ պետք է անցնի թվայնացման»,-նշել է նախարարը

ԿՏՀ Միջազգային համագործակցության հարցրերով հանձնաժողովի շրջանակներում մասնակիցպետությունների ներկայացուցիչները մշակել և համաձայնեցրել են ԱՊՀ անդամպետությունների համար շահավետ միասնական դիրքորոշումներ, որոնք համատեղ ներկայացվում են Հեռահաղորդակցության միջազգային միության շրջանակներում կազմակերպվող համաշխարհային համաժողովների և համագումարների քննարկմանը: 

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9