Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Գերմանիայի իշխանությունները մոտ 31 մլրդ եվրո են ծախսել գազի և էլեկտրաէներգիայի գների սահմանափակմանն ուղղված միջոցառումների վրա
03/11/2023 13:58
Կիսվել

Գերմանիայի իշխանությունները մոտ 31 մլրդ եվրո են ծախսել գազի և էլեկտրաէներգիայի գների սահմանափակմանն ուղղված միջոցառումների վրա

Գերմանական իշխանությունները 31.2 միլիարդ եվրո են ծախսել գազի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման գների սահմանափակմանն ուղղված միջոցառումների վրա։ Այսպիսով, Գերմանիայի կառավարությանը ներկայումս զգալիորեն ավելի քիչ գումար է անհրաժեշտ էլեկտրաէներգիայի և գազի գները զսպելու համար, քան նախատեսված էր 2023 թվականի բյուջեով:

Աս տարի գները զսպելու համար բյուջեից տրամադրվել է 83.3 միլիարդ եվրո, սակայն ներկայումս նոր հաճախորդների համար գները սովորաբար ավելի ցածր են, քան սպասվում էր։ Այսպիսով, գների սահմանափակումները հատկապես ձեռնտու են այն հաճախորդների համար, որոնք պայմանագիր են կնքել 2022 թվականի աշնանը և մինչ այժմ չեն կարողացել կամ չեն ցանկանում վերանայել այն:

2022 թվականի նոյեմբերի վերջին Գերմանիայի կառավարությունը հաստատել է գազի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման գների սահմանափակման միջոցառումները։ Դրանք ներառում են գնային շեմեր մասնավոր տնային տնտեսությունների և փոքր ու միջին բիզնեսի համար, որոնց սպառումը տարեկան 1,5 ԳՎտ/ժ-ից պակաս է:

Գնային սահմանափակումների ժամկետը լրանում է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, սակայն նախատեսվում է երկարաձգել առավելագույնը մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93