Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ՄԱԿ. Պարենի համաշխարհային գները հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ նվազել են 10.9%-ով
03/11/2023 18:12
Կիսվել

ՄԱԿ. Պարենի համաշխարհային գները հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ նվազել են 10.9%-ով

Պարենի համաշխարհային գները հոկտեմբերին 2022թ․ նույն ամսվա համեմատ նվազել են գրեթե 11 %-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 0.5%-ով։

ՄԱԿ ՊԳԿ-ի գների ինդեքսը, որն արտացոլում է սննդի համաշխարհային գների ամսական փոփոխությունները, հոկտեմբերին կազմել է 120.6 կետ՝ նախորդ տարվա հոկտեմբերից 10,9%-ով պակաս։

Սեպտեմբերի համեմատ աննշան նվազումն արտացոլվում է շաքարավազի, հացահատիկի, բուսական յուղերի և մսի գների ինդեքսներում, իսկ կաթնամթերքի գների ինդեքսը, հակառակը, աճել է։

Հացահատիկի գների ինդեքսը հոկտեմբերին 1%-ով ցածր է եղել սեպտեմբերի ցուցանիշից։ Բրնձի համաշխարհային գները նվազել են 2%-ով։Ցորենի համաշխարհային գները նվազել են 1.9 %-ով՝ ԱՄՆ-ից սպասվածից ավելի բարձր մատակարարումների, ինչպես նաև արտահանողների միջև մրցակցության կտրուկ աճի պատճառով:

Բուսական յուղերի գների ինդեքսը սեպտեմբերի համեմատ նվազել է 0.7 %-ով՝ պայմանավորված արմավենու յուղի գների նվազմամբ։ Սակայն սոյայի յուղի գինը բարձրացել է՝ բիոդիզելի ոլորտում մեծ պահանջարկի պատճառով։

Շաքարավազի գների ինդեքսը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել է 2.2%-ով, սակայն, չնայած դրան, այն դեռ 46.6%-ով բարձր է 2022թ․հոկտեմբերի մակարդակից։ Գների անկումը պայմանավորված է Բրազիլիայում արտադրության մեծ ծավալներով։

Մսի գների ինդեքսը ամսական կտրվածքով նվազել է 0.6%-ով։ Դա պայմանավորված է Արևելյան Ասիայից ներկրման պահանջարկի նվազմամբ։ Նվազել են հատկապես խոզի մսի համաշխարհային գները։

Եվ հակառակը, կաթնամթերքի գների ինդեքսը, որն ինն ամիս անընդմեջ նվազել էր, հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 22%-ով։ Հոկտեմբերին կաթի փոշու համաշխարհային գներն ամենամեծ աճն են գրանցել՝ պայմանավորված ներմուծման պահանջարկի աճով։

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98