Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՊՏՀ. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԵԼ Է
19/09/2012 12:27
Կիսվել

ՀՊՏՀ. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԵԼ Է

Հայաստանի պետական  տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) պատմության մեջ առաջին անգամ գործատուների հետ իրականացվող մագիստրոսական վճարովի կրթական ծրագրերի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելությունը կայացել է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ մագիստրոսական կրթական այս ծրագրերի` հարկային վարչարարություն, մաքսային վարչարարություն, պետական եկամուտների վերլուծություն և կանխատեսում, բանկային գործունեության կազմակերպում, կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում, անշարժ գույքի գնահատում, պետական գույքի կառավարում, տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն մասնագիտացումներով ընդունվել է 241 դիմորդ:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանի գնահատմամբ՝ այս բացառիկ ծրագիրը հնարավորություն է տալիս պատրաստելու մասնագետներ կոնկրետ գերատեսչությունների համար` վերջիններիս պահանջով:

«Թեև նախատեսված 300 տեղի համար ընդունվել է 241 դիմորդ, այնուհանդերձ, առաջին տարվա համար ընդունելության գործընթացը դրական եմ գնահատում և հույս հայտնում, որ հաջորդ տարիներին լիարժեք համալրում կունենանք»,- նշել է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը:

Վերջինիս տեղեկացմամբ` գործատուների հետ իրականացվող ծրագրում ընդգրկվածներն արդեն հրամանագրվել են`վարձը վճարելու համար և մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում պետք է վճարեն այն: Վարձավճարները մուծելուց հետո նրանք կհրամանագրվեն որպես ուսանողներ և նրանց հետ կկնքվեն պայմանագրեր:  Նշենք, որ ուսման վարձը բոլոր մասնագիտացումների համար 470 հազար դրամ է:

Գործատուների հետ իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրերը կմեկնարկեն սեպտեմբերի 24-ին: 

2011թվականից սկսած ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի նախաձեռնությամբ բուհն սկսել է համագործակցության պայմանագրեր կնքել մի շարք կառույցների և գերատեսչությունների հետ: Պայմանագրեր են կնքվել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի բանկերի միության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, պետական գույքի կառավարման վարչության, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության հետ։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11