ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՈՍՔԸ ԴԵՊԻ ՉԻՆԱՍՏԱՆ ՆՎԱԶԵԼ Է
2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Չինաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումները տարեկան կտրվածքով կրճատվել են 3,4%-ով և կազմել 74,99 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին նշվում է Չինաստանի Առևտրի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հրապարակված տվյալների համաձայն՝ միայն օգոստոսին օտարերկրյա ուղղակի ներդրումները, նախորդ տարվա օգոստոս ամսվա արդյունքների հետ համեմատ, կրճատվել են 1,43%-ով և կազմել 8,33 մլրդ ԱՄՆ դոլար:
Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ԵՄ երկրների ներդրումները Չինաստանի տնտեսությունում կրճատվել են 4,1%-ով, ամերիկյան ներդրումները՝ 2,85%-ով:
Միևնույն ժամանակ, Ճապոնիայի ներդրումները Չինաստանի տնտեսությունում աճել են 16,2%-ով: