Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Մեծ Բրիտանիան մտադիր է տարեկան նոր արտոնագրեր տրամադրել գազի և նավթի արդյունահանման համար
06/11/2023 11:22
Կիսվել

Մեծ Բրիտանիան մտադիր է տարեկան նոր արտոնագրեր տրամադրել գազի և նավթի արդյունահանման համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է օրենսդրորեն ընդունել նավթի և գազի հանքավայրերի շահագործման համար տարեկան նոր լիցենզիաների տրամադրումն՝ ազգային անվտանգության ամրապնդման նպատակով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակը։

Բրիտանական իշխանությունները կարծում են, որ սեփական հանքավայրերի շահագործումը կնվազեցնի նավթի և գազի ներմուծումը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, և կապահովի 200 հազար աշխատատեղ։ Վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ օրենքի նախագիծը, որը կներկայացվի խորհրդարան նոյեմբերի 7-ին, կապահովի որոշակիություն և վստահություն կհաղորդի ներդրողներին:

«Մեծ Բրիտանիան կշարունակի հույսը դնել նավթի և գազի վրա՝ բավարարելու իր էներգետիկ կարիքները նույնիսկ այն բանից հետո, երբ 2050 թվականին հասնի ածխածնի ինքնաբավության»:

Կառավարությունը նախընտրում է խրախուսել ներքին գազի արտադրությունը, այլ ոչ թե ներկրել հեղուկ բնական գազ՝ ավելի բարձր ածխածնի արտանետումներով։ Վարչապետի գրասենյակը հավելել է, որ նավթի և գազի արդյունաբերությունը տարեկան 16 միլիարդ ֆունտ (20 միլիարդ դոլար) է բերում երկրի տնտեսությանը։

Ինչպես պարզաբանում է կառավարությունը, լիցենզավորման յուրաքանչյուր նոր փուլ տեղի կունենա միայն երկու պայմանի կատարման դեպքում. Եթե ​​Մեծ Բրիտանիայի սեփական նավթի և գազի արդյունահանումը ավելի ցածր է, քան ներմուծումը, և եթե Մեծ Բրիտանիայի բնական գազի արտադրության հետ կապված ածխածնի արտանետումները ավելի ցածր են, քան ներմուծվող հեղուկացված բնական գազից ստացված համարժեք արտանետումները:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88