Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
20/09/2012 11:20
Կիսվել

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

«Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և Հայաստանի կրթական համակարգը գլոբալ մրցունակության զեկույցում» թեմայով  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել էր մամուլի ասուլիս: Նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ վարչապետի հանձնարարականով 2010 թվականից գործող «Հակակոռուպցիոն ծրագրի» կրթության ոլորտին վերաբերող միջանկյալ հաշվետվությունը, ինչպես նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում զետեղված համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանի կրթական համակարգին վերաբերող տեղեկատվությունը:

Անդրադառնալով հակակոռուպցիոն գործողությունների ընթացքին` նախարարը նշել է, որ այս տարվա ընթացքում նշված ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր, մասնավորապես, նախնական (արհեստագործական) և միջին  մասնագիտական ուսումնական հաստատություններում վերացվել են ընդունելության քննությունները, որը, ըստ նախարարի, հնարավորություն է ընձեռել առավել անարգել և ավելի մեծ թվով երիտասարդների ընտրել կրթության վերոնշյալ ձևը, ինչպես նաև կտրուկ նվազել են կոռուպցիոն ռիսկերը:

«Կրթական համակարգի և, առհասարակ, ողջ հանրության համար շոշափելի արդյունքներ են գրանցվել նաև բուհական ընդունելության քննությունների ընթացքում, որոնք այս տարի անցել են թափանցիկ և հանդարտ մթնոլորտում: Հիմնական առարկաների գծով շտեմարանային եղանակը քննությունները դարձրել է կանխատեսելի, կուտակվել է  սոցիալական հավասարության մեծ պաշար, նվազել է կոռուպցիոն ռիսկը: Հետևաբար, մյուս տարի բոլոր առարկաների քննությունները կանցկացվեն շտեմարանային եղանակով, որպեսզի ընդունելության քննությունը դառնա սովորական գործընթաց`օբյեկտիվ, արդար, արժանահավատ, նվազագույն կոռուպցիոն ռիսկերով»,-շեշտել է նախարարը` հավելելով, որ այս համատեքստում իրականացվել են բուհերի գործունեությանը վերաբերող լրջագույն այլ փոփոփոխություններ, որոնք միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և ուսանողների իրավունքների պաշտպանությանը:

Ըստ այդմ` առաջին անգամ ուսանողներին հնարավորություն է տրվել բողոքարկել պետական ավարտական քննությունները, բացի այդ, ձայնագրվել, իսկ որոշ բուհերում նաև տեսագրվել է վերոնշյալ քննությունների ողջ ընթացքը: Պարզեցվել են նաև ուսանողների տեղափոխության, վերականգնման կարգերը. ընդհանուր առմամբ` համապատասխան փոփոխություններ են կատարվել շուրջ 100 իրավական ակտերում:

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել բուհերի ֆինանսավորման մեխանիզմները. ըստ նախարարի` առաջիկա տարիների ընթացքում բուհերում ներդրվելու են արդյունքների վրա խարսխված ֆինանսավորման մեխանիզմներ, գործարկվելու է մրցակցային հիմադրամը, ավելին` արդեն հաջորդ շաբաթ կհրապարակվի անդրանիկ հայտարարությունը` բուհական լավագույն ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ:

«Բուհերում կոռուպցիոն ռիսկերն ավելի դանդաղ են նվազում, քանի որ ուսանողության մի որոշ հատված դեռևս շահագրգիռ է կոռուպցիայի առկայությամբ: Մինչև կրթության վերջնական սպառողը չկանգնի մեր կողքին, ինքը չպայքարի որակյալ կրթություն ստանալու համար, նախարարությանը միանձնյա  դժվար կլինի արմատախիլ անել նշված դրսևորումները: Դիմում եմ բոլոր ուսանողներին, ծնողներին, հանրությանը` օգնեք մեզ, և ես երաշխավորում եմ նախարարության լիակատար աջակցությունը` օբյեկտիվությունը վերականգնելու հարցում»,-նշել է Արմեն Աշոտյանը` անդրադառնալով նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի դրսևորմանը:

Ի մի բերելով հակակոռուպցիոն գործողությունների հետևանքով իրականացված աշխատանքները` Արմեն Աշոտյանը նշել է, որ  ՀՀ կառավարության սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն` կրթության ոլորտում կոռուպցիոն դրսևորումները նվազել են, սակայն գործընթացը, ընդհանուր առմամբ,  դանդաղ է ընթանում: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ առաջիկայում դրական միտումները կավելանան. նախարարությունը հաջորդ տարվա համար մշակում է հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիր, որտեղ ուրվագծվելու են հստակ և արդյունավետ նոր գաղափարներ:

Մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում Հայաստանի կրթական համակարգին վերաբերող տեղեկատվությանը. ըստ այդմ` ներկայացված բոլոր գրաֆիկներում պատկերված են 2006 թվականից առ այսօր Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ միջազգային զեկույցում զետեղված գնահատականները և վիճակագրական ցուցանիշները:

«Այս տարվա զեկույցում Հայաստանի ցուցանիշները լավագույնն են 2006 թվականից առ այսօր: Արձանագրել է 8 կետով աճ, հետընթաց` 2 ենթակետով, որոնցից մեկը վերաբերվում է ուսանողների թվին, որն անցյալ տարի շրջանավարտ չունենալու պատճառով օբյեկտիվ ցածր էր, իսկ  մյուսը` տարրական դպրոցում սովորողների թվի սխալ տվյալներն են, քանի որ զեկույցում նշված են 2007 թվականի վիճակագրական տվյալները, մինչդեռ այսօր մենք տարրական դպրոցում ունենք շուրջ 96 տոկոս ընդգրկում: Գրեթե բոլոր ցուցանիշներով Հայաստանն ավելի բարձր տեղերում է` Հարավային Կովկասի մյուս երկրների համեմատ»,-նշել  է նախարարը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52