
Moderna-ն սկսել է կառուցել իր առաջին գործարանը Չինաստանում
Հայ համահիմնադիր ունեցող բիոտեխնոլոգիական Moderna ընկերությունը սկսել է Չինաստանում իր առաջին դեղագործական գործարանի կառուցումը։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Արտադրության մեջ ներդրումները կկազմեն մոտ 3.6 միլիարդ յուան (ավելի քան 500 միլիոն դոլար)։ Գործարանում կլինեն արտադրական, հետազոտական և մշակման սարքավորումներ:
Գործարանը կառուցվում է Շանհայի Սինչժուան արդյունաբերական գոտում: Ծրագիրն իրականացվում է տեղական իշխանությունների և ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Ակնկալվում է, որ նման համագործակցությունը կարագացնի նոր բժշկական արտադրանքի չինական շուկա մուտք գործելու գործընթացը։