Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՄԱԿ-Ի ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՐՁԸ
24/09/2012 10:25
Կիսվել

ՄԱԿ-Ի ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՐՁԸ

2012թ. սեպտեմբերի 19-ից 20-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Ծերացման հարցերով Վիեննայում կազմակերպված նախարարական համաժողովին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մամուլի ծառայությունից՝ համաժողովը կազմակերպվել էր Ավստրիայի Հանրապետության կառավարության կողմից, որին մասնակցում էին մոտ 50 երկրի կառավարական պատվիրակություններ:

Բնակչության ծերացման հարցը ռազմավարական խնդիր է դարձել միջազգային, տարածաշրջանային և ազգային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում: Անդամ երկրների կառավարությունները դեռևս 2002թ. պարտավորություն էին ստանձնել ապահովել Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի կատարումը:

Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է համապատասխան քայլեր և արձանագրել լուրջ առաջընթաց տարածաշրջանի մակարդակով:

ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղարն իր ելույթում հատուկ անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին: Մասնավորապես, տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որ համապարփակ հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա մշակել է Ծերացման հիմնահարցերի լուծման ճանապարհային քարտեզ, իսկ 2012թ. օգոստոս ամսին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ոլորտում առաջին համապարփակ ռազմավարական փաստաթուղթը: ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը կարևորել է Հայաստանի փորձի տարածումը տարածաշրջանի մյուս երկրներում:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես  է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով ծերացման հիմնահարցերի հետ կապված Հայաստանում առկա իրավիճակը, ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերն ու ընթացիկ բարեփոխումները:

Նախարարն առանձին հանդիպումներ է ունեցել նաև տարբեր երկրների իր գործընկերների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58