Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Լույս Հիմնադրամ. ԱՄՀ-ն կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա
08/11/2023 16:40
Կիսվել

Լույս Հիմնադրամ. ԱՄՀ-ն կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որը հակիրճ ներկայացնում է ԱՄՀ առաքելության ս. թ. սեպտեմբերի 13-ից 25-ը Հայաստան կատարած այցի նախնական արդյունքները: Դրանում մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա՝ 2023 և 2024 թվականներին հասնելով համապատասխանաբար 7 և 5 տոկոսի:

Ուշագրավ է, որ ՀՀ կառավարության կանխատեսումների չափ լավատեսական չեն նաև Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումները։ Ըստ ԱԶԲ կանխատեսման տնտեսական աճը 2023 թվականին կկազմի 7%, 2024-ին՝ 5.5%, իսկ ՀԲ կանխատեսումն ավելի հոռետեսական է՝ համապատասխանաբար 6.6 և 4.3 տոկոս։

Այնինչ, 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում, որն արդեն արժանացել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, ամրագրված է, որ 2024թ. ՀՀ տնտեսական աճը կազմելու է առնվազն 7%:

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության պաշտոնական հղումը՝  https://www.imf.org/en/News/Articles/2023/11/07/pr23382-armenia-imf-staff-completes-second-review-under-sba-2023-article-iv-consultation :

Ասիական զարգացման բանկի կանխատեսումների պաշտոնական հղումը՝ https://www.adb.org/where-we-work/armenia/economy :

Համաշխարհային բանկի կանխատեսումների պաշտոնական հղումը՝ https://www.worldbank.org/en/country/armenia/overview :

Լույս Հիմնադրամ

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64