ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան այցելել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են հայ-արգենտինյան տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանից Արգենտինա է արտահանվում արհեստական կաուչուկ, հագուստեղեն, կոնյակ և այլն, ներմուծվում՝ անմշակ ալյումին, միս, ցիտրուսներ, ծխախոտի հումք և այլ ապրանքներ։
Մարտին Սարգսյանը նշել է, որ ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակը գոհացնող չէ և հարկավոր է համալիր միջոցառումներ իրականացնել։
Արգենտինացի դիվանագետը առաջարկել է սկսել ճանաչողական սեմինարից, որով գործարարները նոր կապեր կհաստատեն և փոխվստահություն ձեռք կբերեն, ինչը բիզնեսում կարևոր նախապայման է։