Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը տարեվերջին մինչև 3% տնտեսական աճ է ակնկալում
Ռուսաստանում տարեվերջին ակնկալում են տնտեսության 3% աճ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության և Բելառուսի էկոնոմիկայի նախարարության կոլեգիաների համատեղ նիստի ժամանակ։
«Մեր տնտեսությունները ոչ միայն գոյատևել են, այլև շատ առումներով դրանք ռեկորդային թվերի են հասնում: Մենք ակնկալում ենք, որ այս տարի Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը կաճի 3%-ով», – ասելէ ռուս պաշտոնյան: