
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Միևնույն ժամանակ, ՀՀ նախագահի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալին՝ Վիկտոր Դալլաքյանին: