Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ
25/09/2012 17:28
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը`«ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտարարում է BirthLink ՀԿ-ի հետ համագործակցությամբ` նորածնային խնամքի երկարաժամկետ ծրագրի հերթական փուլի մեկնարկը:

Ծննդատներն ունեն հատուկ սարքավորումների կարիք` հղիության ընթացքում կամ վաղաժամ ծննդաբերության ժամանակ անկանխատեսելի բարդություններից նորածիններին զերծ պահելու և նրանց կյանքը փրկելու համար: Բուժաշխատողներին աջակցելու  ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը շարունակում է դրսևորվել ակտիվ նախաձեռնությամբ: Հայաստանի տարբեր մարզերի ծննդատներն անհրաժեշտ բուժսարքավորումներով համալրելու ծրագիրն այս անգամ իրականացվելու է Տավուշում (Ճամբարակ, Իջևան, Նոյեմբերյան, Դիլիջան), Գեղարքունիքում (Գավառ, Վարդենիս), Լոռիում (Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր) և մայրաքաղաքի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բրիտանական §BirthLink¦ ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում հիշատակված մարզերի ծննդատները կհամալրվեն վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկներով, տաքացվող ներքնակներով, պուլսօքսիմետրերով, ֆոտոթերապիայի լամպով, թթվածնային շարժական բալոնով, օդափոխման համակարգով, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակներով, ներարկման մխոցներով, արտածծիչներով և պղպջակային SPAP-ներով:

«Արդեն հինգ տարի մեր ուշադրության կենտրոնում է մի ծրագիր, որի երկարաժամկետ արդյունքը մասնագետների գնահատմամբ  տեսանալի է Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշի կրճատված վիճակագրությամբ: Մեզ հաջողվել է տարբեր մարզերի ծննդատներն ապահովել վերակենդանացման ինտենսիվ համակարգով և բուժաշխատողներին օգնել` հիվանդությունների դեմ պայքարում խոցելի այս խմբին փրկելու հարցում: Մենք չենք կարող լինել դիտորդի դերում: Նորածինների կյանքին սպառնացող պոտենցիալ վտանգը պարտավորեցնում է լինել նախաձեռնող»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանկական մահացության համաշխարհային վիճակագրությունը (կյանքի առաջին տարվա ընթացքում ավելի քան 4մլն) ընդգծում է բժշկագիտության մեջ նեոնատալ խնամքի կարևորությունը:

Մասնագետներն արձանագրում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի համագործակցության արդյունքում Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 11 տոկոսով:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45