Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
ՊԵԿ. Ամփոփվել են «Հարկային վարչարարություն և հարկային ընկալումներ» հետազոտության արդյունքները
13/11/2023 12:52
Կիսվել

ՊԵԿ. Ամփոփվել են «Հարկային վարչարարություն և հարկային ընկալումներ» հետազոտության արդյունքները

Հայաստանում Համաշխարհային բանկը «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման ծրագրի» (TAMP) շրջանակում հերթական անգամ իրականացրել է փոքր և միջին հարկ վճարողների հարցում 532 տնտեսվարողների շրջանում` ուսումնասիրելու նրանց վերաբերմունքն իրականացվող հարկային օրենսդրության, վարչարարության և բարեփոխումների նկատմամբ: Հարցումներն իրականացվել են «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի (CRRC-Armenia) կողմից:

Հետազոտության համաձայն, ամենամեծ մոտիվացիան հենց հարկ վճարողների վերաբերմունքն է հարկ վճարելու մշակույթի նկատմամբ: Հատկանշական է, որ տնտեսվարողները հարկերի վճարումը պայմանավորում են առաջին հերթին հանրային բարիքի ստեղծման մասնակցությամբ: Հարցվածների 86,5 տոկոսը, որպես հարկերն ազնվորեն վճարելու շարժառիթ, նշել են ոչ թե վախը հետագա հարկային հսկողությունից, այլ ցանկությունը՝ որպես քաղաքացի իրենց ներդրումն ունենալ պետականաշինության գործում։ Հարցումներից պարզվել է նաև, որ հարկ վճարողները տարբեր վերաբերմունք ունեն պետական եկամուտների ծախսման ուղղությունների նկատմամբ՝ առաջնային համարելով պաշտպանության, կրթության, առողջապահության ոլորտները: Հատկանշական է, որ ինչպես Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, այնպես էլ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված հարցումները ցույց են տալիս, որ հարկ վճարողներն, ընդհանուր առմամբ, դրական են գնահատում հարկային մարմնի գործունեությունը և մատուցվող ծառայությունները: Հարցվածների ավելի քան 72%-ը գոհունակություն է հայտնել մինչ այժմ կատարված հարկային վարչարարության բարեփոխումների վերաբերյալ: Զեկույցի համաձայն, այնուամենայնիվ, որոշ ուղղություններ դեռևս բարելավման կարիք ունեն։ Կարևորելով հետազոտության արդյունքները՝ ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները հաշվի են առնվում ՊԵԿ զարգացման ռազմավարական ծրագրերում և հետագա բարեփոխումներում։ 

Առաջիկայում Համաշխարհային բանկը նմանատիպ հետազոտություն կնախաձեռնի նաև մաքսային ոլորտում: Հարցումներն այստեղ կիրականացվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում` որպես առանձին թիրախային խումբ դիտարկելով բեռնափոխադրողներին և մաքսային միջնորդներին:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39