Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
27/09/2012 17:48
Կիսվել

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, տեղի ունեցավ մամուլի ասուլիս` ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկո, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկով, Տուրիզմի հայկական ինստիտոուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանի մասնակցությամբ: Ասուլիսի թեմաներն էին՝   

 – Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանին նվիրված Հայաստանի տարածքում գիտական զբոսաշրջային առաջին համատեղ արշավ,

– «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողով  և ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի հերթական նիստ /18-19 հոկտեմբեր/,

 – Զբոսաշրջության համաշխարհային օր: 

Հայաստանի տարածքում գիտական զբոսաշրջային առաջին համատեղ արշավ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ դեսպանատան և հովանու ներքո սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը, Տուրիզմի ռուսական միջազգային ակադեմիայի (ՏՌՄԱ) և Տուրիզմի հայկական ինստիտուտի (ՏՌՄԱի մասնաճյուղ) նախաձեռնությամբ Հայաստանում կանցկացվի գիտական զբոսաշրջային առաջին համատեղ արշավը` նվիրված հայռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանին:

Գիտարշավը կմեկնարկի Երևան քաղաքից և կընդգրկի Գյումրի, Դիլիջան, Սևան, Գորիս, Կապան, Մեղրի, Օշական, Էջմիածին քաղաքները /1600կմ/:

Արշավի հիմնական խնդիրներից մեկը երիտասարդական զբոսաշրջության զարգացումն է` Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը աջակցելու նպատակով։

Այն նաև նպատակ ունի բացահայտել նոր զբոսաշրջային ռեսուրսներ, նպաստել նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորմանը և ռուսական շուկային պատշաճ ներկայացմանը:

Գիտարշավի ռազմավարության մեջ մեծ տեղ է հատկացված հայ և ռուս եկեղեցիների բարեկամության, ինչպես նաև կրոնական սրբավայրերի բացահայտման և զբոսաշրջային երթուղիներում դրանց ընդգրկման խնդիրներին:

Գիտարշավի ընթացքում հավաքագրված նյութերը կուսումնասիրվեն, դրանց հիման վրա կպատրաստվի գիտական արդյունքների հաշվետվություն, որը կուղարկվի ռուսական և հայկական աշխարհագրական ընկերություններ և ՅՈՒՆԵՍԿՕ, կհրատարակվի մենագրություն:

Զբսաշրջության համաշխարհային օր

Զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է 1979 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 27-ին: Զբոսաշրջության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է` բարձրացնել համաշխարհային հանրության իրազեկությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական արժեքների կարևորության վերաբերյալ: Հայաստանը, 1997 թվականից դառնալով Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ, շարունակական հետևում է վերջինիս կողմից միջազգայնորեն ընդունված ընդհանուր մոտեցումներին. 2009 թվականից զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված տոնակատարությունը ընդգրկվում է ՀՀ զբոսաշրջության տարեկան զարգացման ծրագրերում (որոնք հաստատվում են ՀՀ կառավարության որոշմամբ):

Այս տարի զբոսաշրջության համաշխարհային օրը նշվելու է հոկտեմբերի 1-ին:

Միջոցառման շրջանակներում արդեն 4-րդ տարին է զբոսաշրջության բնագավառի մի շարք հաստատություններ և նվիրյալներ` ոլորտում նշանակալից ներդրումների և ձեռքբերումների համար պարգևատրվում են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով և ՀՀ էկոնոմիակայի նախարարի շնորհակալագրերով:

Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) համագործակցության շրջանակներում 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Երևանում կկայանա «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողով:

Համաժողովի նպատակն է` ընդգծել պատասխանատու զբոսաշրջության, համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության կապը՝ առանձնացնելով կրոնական և միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության, աղքատության նվազեցման և զբոսաշրջության բնագավառին առնչվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառների լավագույն փորձը, ինչպես նաև հրապարակել հռչակագիր (Երևանյան հռչակագիր)` միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության կարևորության վերաբերյալ` խրախուսելով պատասխանատու զբոսաշրջության զարգացումը և համամարդկային արժեքների հանդեպ հարգանքը։

Հռչակագիրն էապես կնպաստի զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության արժեվորմանը, ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներին Հայաստանի ակտիվ ներգրավմանը:

Համաժողովի ընթացքում կկազմակերպվի նաև հատուկ նստաշրջան` նվիրված զբոսաշրջության համընդհանուր սոցիալական պատասխանատվությանը, որի ավարտին մասնակից մասնավոր հատվածի ներկայացուցիչներին` կազմակերպություններին, ասոցիացիաներին, կառաջարկվի ստորագրել Private Sector Commitment to the UNWTO Global Code of Ethics for Tourism(մասնավոր հատվածի` զբոսաշրջության էթիկայի համաշխարհային արժեքների նկատմամբ պարտավորությունների ստանձնում) փաստաթուղթը:

Համաժողովի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների/ ծրագիր, քննարկումների թեմաներ, ելույթներ և այլն/ համար կարող եք այցելել www.tourismevents.am պաշտոնական կայքէջը, որը հատուկ գործարկվել է համաժողովի համար:

Վիճակագրական տվյալներ

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2012թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 281034 զբոսաշրջիկներ, կամ 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.1%:

Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների` 2012թ. հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 20.5%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 36.9%-ը` ԵՄ երկրներին և 42.6%` այլ երկրներին:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6