Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱԶՄեԼ Է 9.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ
28/09/2012 11:09
Կիսվել

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱԶՄեԼ Է 9.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2011 թվականին արտաքին գործերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` ծախսերի ուղղվածությունը:

Ըստ հրապարակված տվյալների՝ ԱԳՆ-ն հաշվետու տարում իրականացրել է 26 ծրագիր, կառավարությունը պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ է հատկացրել նախարարությանը, եւս երկու ծրագիր կատարվել է բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, որոնք իրականացվել են պետական արարողակարգի ծառայության գործակալության միջոցով: Արտաքին գործերի նախարարության ընդհանուր բյուջեն, ներառյալ լրացուցիչ միջոցները, հաշվետու տարում կազմել են 9 մլրդ 952 մլն դրամ: Կատարողականը կազմել է 99.02%: Հիմանական ծախսերը ներառված  են եղել «արտաքին հարաբերություններ» բյուջետային դասակարգման խմբում, հիմնական ծրագիրը վերաբերել է դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանությանը, որը կազմել է 5 մլրդ 902 մլն դրամ:

Միջազգային կազմակերպություններին անդամակցելու նպատակով տրամադրված 1 մլրդ 280 մլն դրամը եւս ամբողջությամբ ծախսվել է: Նախարարության աշխատակազմի պահպանման նպատակով նախատեսված 871 մլն դրամը օգտագործվել է 99,9%-ով: Արտասահմանում առեւտրային ներկայացուցչությունների պահպանման համար տրամադրված 90,6 մլն դրամը եւս օգտագործվել է ամբողջությամբ:

Պետական արարողակարգի ծառայության գործակալության միջոցով իրականացվել է 278 մլն դրամ ծրագրային ցուցանիշ ունեցող ֆինանսավորում, որի կատարողականը կազմել է 87,2%:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52