ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է ԵՎՍ 10 ՄԼՐԴ ԴՐԱՄ
ՀՀ կառավարությունը ՀՀ մարզերին` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ։ Այդ գումարն ուղղվելու է մարզերում առկա մի շարք հիմնախնդիրների, մասնավորապես, դպրոցաշինության, մշակութային օբյեկտների շինարարության և այլ ուղղություններով։ Որոշմամբ հատկացված գումարով հնարավոր կլինի ընթացիկ տարում ավարտել ծրագրերով նախատեսված օբյեկտների շինարարությունը։