Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ
05/10/2012 11:10
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում բարեփոխումներին ուղղված ծրագրերի ընթացքը:

Նշվել է, որ շարունակվում են Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման համար մրցույթները: Միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթները հիմնականում ավարտվել են: Կայացած թվով 21 մրցույթում ընդգրկված է եղել 76 միկրոավտոբուսային երթուղի, որոնցից 62-ում հաղթողներ են ճանաչվել, իսկ 14 երթուղիների մասով կանցկացվեն լրացուցիչ մրցույթներ:

Սահմանված ժամանակացույցի համաձայն` հոկտեմբերի 4-ից մեկնարկել են ավտոբուսային երթուղիների հիմնական մրցույթները: Մինչ այժմ անցկացված 18 երթուղիների մրցույթներում հաղթել են 12-ը, իսկ մնացած երթուղիների վերաբերյալ նախատեսվում է անցկացնել լրացուցիչ մրցույթներ։

Անդրադառնալով միկրոավտոբուսների թվի կրճատմանը՝ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ սպասարկման որակի բարելավման տեսանկյունից կայացած մրցույթների արդյունքներով երթուղիներից հանվել է շուրջ 330 տեխնիկական պայմաններին չհամապատասխանող, հնամաշ միկրոավտոբուս: Տրանսպորտի վարչության պետը տեղեկացրել է նաև, որ հաստատված երթուղային նոր ցանցով նախատեսված ուղևորափոխադրման աշխատանքներն ավելի ընդգրկուն դարձնելու նպատակով որոշ միկրոավտոբուսային երթուղիներ փոխարինվել են ավտոբուսայինով։ Զուհագեռաբար վերականգնվել են նաև նախկինում գործող ավտոբուսային որոշ երթուղիներ:

Միևնույն ժամանակ, տրանսպորտի վաչության պետն ընդգծել է, որ գործընթացը շարունակական է և հաջորդ շաբաթ ևս 3 երթուղիներ սպասարկման դուրս կգան ավտոբուսային նոր շարժակազմերով: 

Նշվել է, որ զուգահեռաբար փոխադրող ընկերությունների կողմից առաջիկայում կներկրվի շուրջ 160 ավտոբուս: Տրանսպորտի վարչության պետը ևս մեկ անգամ տեղեկացրել է համապատասխան կարգ ունեցող վարորդների թափուր աշխատատեղերի մասին նշելով, որ քաղաքապետարանը պատրաստ է հոգալու նաև համապատասխան կարգի ձեռքբերման խնդիրը։ 

AMP
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12