ԱՄՀ-Ն ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ ԱՃ
Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծաբանները կանխատեսում են, որ ընթացիկ տարում աշխարհի խոշորագույն տնտեսությամբ երկրների բյուջեների պակասուրդները կաճեն միչև ՀՆԱ-ի 5,9%-ը, իսկ 2013 թվականին ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 4,9%-ը: Նման գնահատականը, ԱՄՀ-ի պարզաբանմամբ, պայմանավորված է աշխարհում տնտեսական շոկերի առավել երկարաձգմամբ:
Վերլուծաբանները գտնում են, որ ընթացիկ տարվա արդյունքներով Եվրոգոտում բյուջեի պակասուրդը կկրճատի մինչև ՀՆԱ-ի 3,3%-ը, իսկ 2013 թվականին ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 2,6%-ով:
Միևնույն ժամանակ, սպասվում է, որ 2012 թվականին ԱՄՆ բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 8.7%-ը, Գերմանիայում ցուցանիշը կկազմի 0.4%, Ճապոնիայում՝ 10%, Մեծ Բրիտանիայում՝ 8.2%: