Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
11/10/2012 10:33
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ այդ նպատակով արդեն չորրորդ անգամ 10 մլրդ դրամ է հատկացվում մարզերին:

Անդրադարձ է եղել ծրագրում ընդգրկված համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին: Որոշվել է, որ որոշ համայնքներում ծրագրերի իրականացման նպատակահարմարության հարցը լրացուցիչ կքննարկվի մինչեւ նոյեմբերի 1-ը, որոշ համայնքներում`մինչեւ դեկտեմբերի 1-ը, եւ համապատասխան որոշումներ կկայացվեն` հաշվի առնելով համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը:

Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրել է նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ տրամադրելու պետական ծրագրի շրջանակում պարարտանյութի բաշխման աշխատանքներին` հորդորելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բաշխված պարարտանյութի դիմաց գումարները մինչեւ հոկտեմբերի 30-ը հավաքագրելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ հոկտեմբերի 12-13-ին կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովի կազմակերպչական հարցեր: Փոխվարչապետը կարեւորել է մարզերի ակտիվ մասնակցությունը համաժողովին, որը ռուսաստանցի գործընկերների հետ փոխգործակցության կոնկրետ ծրագրեր քննարկելու լավ հարթակ է:

Համաժողովի շրջանակում կազմակերպվելիք կլոր սեղանների ընթացքում քննարկումներ կծավալվեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման գործում միջտարածաշրջանային համագործակցության դերի, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության, տրանսպորտի եւ էներգետիկայի, հումանիտար ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29