Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 397.50-0.50 EUR SELL - 399.50-1.50
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 59662.02-2.42 TOPIX - 3901.37-1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 23753.84+0.49 SSEC - 3602.57-0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
16/11/2026  CBA:  USD - 360.44-0.1 GBP - 475.35-1.46
16/11/2026  CBA:  EURO - 396.7-1.7
16/11/2026  CBA:  GOLD - 45089+227 SILVER - 579.94-10.36
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՔՒՉ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ
11/10/2012 12:29
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՔՒՉ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Չինաստանի խոշորագույն 4 ֆինանսական կառույցները` Industrial & Commercial Bank of China, Bank of China, China Construction Bank և Agricultural Bank of China բանկերը, երկրի տնտեսության տարբեր հատվածներին տրամադրել են 166 մլրդ  յուանի (26,35 մլրդ ԱՄՆ դոլար) նոր վարկ: Նախորդ ամսվա համեմատ այս բանկերը, որոնց բաժին է ընկնում Չինաստանի բանկային համակարգի 30-40%-ը, գրանցել են վարկավորման ծավալների անկում՝ շուրջ 50 մլրդ յուանով: Այս մասին հաղորդում է Fox գործակալությունը:

Ըստ վերլուծաբանների՝ վարկավորման ծավալների անկումը պայմանավորված է մի շարք տնտեսական գործոններով. վերջին ամիսներին Չինաստանի արդյունաբերական արտադրության ծավալները զգալի կրճատվել են, կուտակվել են չիրացված ապրանքների պաշարներ, կրճատվել են արտահանման ծավալները, ներդրումային միջավայրը պասիվացել է:

2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Չինաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումները տարեկան կտրվածքով կրճատվել են 3,4%-ով և կազմել 74,99 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2012 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 7.6%-ով: Առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսության աճի տարեկան տեմպը կազմել է 8.1%: 

16/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.44
-0.1
Եվրո (EUR)
396.7
-1.7
Ռուբլի (RUR)
4.3693
-0.0234
Լարի (GEL)
138.95
+0.01
45089
+227
Արծաթ
579.94
-10.36