Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՖՈՐՈՒՄԸ
15/10/2012 11:16
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՖՈՐՈՒՄԸ

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումը, որն այս տարի անցկացվել է «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» խորագրով:

Ֆորումի բացմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայ-ռուսական տնտեսական միջակառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և այլք: 

Կառավարության ղեկավարը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, հույս է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների մշակմանը:

«Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերային բնույթ: Քաղաքական և տնտեսական երկխոսություն է հաստատվել պետական կառավարման բոլոր մակարդակներում: Այսօր եկել է ավելի սերտ միջտարաշարջանային համագործակցության ժամանակը: Մեր ֆորումի թեման է միջտարածաշրջանային երկխոսությունը: Մեր երկրների տարաշրջանային իշխանությունների երկխոսությունը կարող է առաջարկել այն մեխանիզմները, որոնք կնպաստեն շրջանների զարգացմանը: Պետք է ոչ միայն պահպանենք, այլև ամրապնդենք երկկողմ տեղեկատվական տարածությունը, դիտարկենք երկու երկրների տարածաշրջանային շուկաների առաջարկի և պահանջարկի տվյալների բազայի ստեղծումը՝ համապատասխան բիզնես առաջարկների և ծրագրերի ներկայացմամբ»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է իրականացնել նաև մշտական դիտարկում շուկաներում առկա իրավիճակի վերաբերյալ և տվյալ ժամանակահատվածի համար ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ նվազագույնի հասցնելու բյուրոկրատական, նյութատեխնիկական և վարչական ռիսկերը, որոնք բխում են միջտարածաշրջանային համագործակցությունից:

Վարչապետը հիշեցրել է, որ հոկտեմբերի 12-ին հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը՝ նշելով, որ  ծրագրի շրջանակներում միջոցառումների մշակման և իրականացման գործում տարածաշրջանները պետք է ունենան ակտիվ մասնակցություն, ինչը կարող է լավ հարթակ հանդիսանալ հետագա երկխոսության համար:

Խոսելով տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի կառավարության առաջնայնություններից մեկը տարածաշրջանային ենթակառուցվածքների՝ ճանապարհների, ջրամատակարարման համակարգերի, լոգիստիկ և կրթական կենտրոնների զարգացումն է:  

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ տարածաշրջանների տրանսպորտային հաղորդակցության ապահովումը պահանջում է ամենօրյա ուշադրություն, քանի որ այն միացնում է երկու երկրները, ստեղծում լավագույն հնարավորություններն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար: Բացի այդ, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաև երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների ներուժի լիարժեք օգտագործումը:

Համաժողովին մասնակցում են երկու երկրների կենտրոնական եւ տարածաշրջանային իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ռուսաստանի 13 սուբյեկտների, ինչպես նաև Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունները, բացի համաժողովի բուն աշխատանքներին մասնակցելուց, մարզերում հանդիպումներ են ունեցել հայաստանցի գործընկերների հետ, տեղերում քննարկել փոխգործակցության հեռանկարները: Հայաստանի բոլոր մարզերից ևս պատվիրակություններ են մասնակցում միջոցառմանը:

Համաժողովի շրջանակում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր Վայոց ձորի եւ ՌԴ Արխանգելսկի մարզերի, Լոռու մարզի եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջև:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31