Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Հայաստանը տարածաշրջանի վենչուրային առաջատար. Հրապարակվել է Venture Eurasia / 1H 2023 զեկույցը
01/12/2023 11:19
Կիսվել

Հայաստանը տարածաշրջանի վենչուրային առաջատար. Հրապարակվել է Venture Eurasia / 1H 2023 զեկույցը

Innotechnics վերլուծական ընկերությունը հրապարակել է վերլուծություն Եվրասիական տարածաշրջանում վենչուրային կապիտալի շուկայի մասին՝ Venture Eurasia / 1H 2023, որտեղ հետաքրքիր տվյալներ կան նշված ուղղությամբ Եվրասիական տարածաշրջանում 2023թ.-ի առաջին կիսամյակում տեղի ունեցած զարգացումների մասին։ Տվյալ հրապարակման մեջ մանրամասն կներակայացնենք Հայաստանին վերաբերող զեկույցում առկա ցուցանիշները։

Հայաստանը և Ղազախստանը ապահովում են Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանների վենչուրային ներդրումների 70%-ը և ստարտափ էկոհամակարգերի զարգացվածությամբ բացարձակ առաջատարներ են։ Առաջատարներին հետևում է Ուզբեկստանը՝ 16%։ Նշված երեք երկրներում ակտիվ կերպով գործում են 25 վենչուրային ներդրումային հիմնարդրամների (BigStory VC, BANA Angels, Big Sky Capital, Triple S VC) և 70 ներդրող հրեշտակներ։ Տարածաշրջանի մնացած երկրները զգալիորեն հետ են մնում այս եռյակից։

Հայաստանը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում բացարձակ առաջատար է վենչուրային ներդրումների ներգրավման ծավալներով։ Այսպիսով, 2023թ.-ի առաջին կիսամյակում ներգրավվել է 88 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներդրումային գործարքների թիվը 33-ն է։

Նշված ժամանակահատվածում իրականացված խոշորագույն 5 ներդրումային գործարքների 4-ը բաժին է ընկնում Հայաստանին. Gecko Robotics` 73 մլն դոլար, Fastex` 23.2 մլն դոլար, Britive` 20.5 մլն դոլար, Prelaunch.com` 1.5 մլն դոլար։

Զեկույցի մեջ բերված է բազմաթիվ այլ հետաքրքրական ցուցանիշներին ծանոթանալու համար կարող եք ներբեռնել այն ամբողջությամբ:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37