Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 73.65+1.18 WTI - 70.10+1.04
COMEX:  GOLD - 2635.50+0.15 SILVER - 30.28-0.03
COMEX:  PLATINUM - 960.50+0.83
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 157.13+0.10 EUR/GBP - 1.0403+0.13
FOREX:  EUR/USD - 1.0403+0.13 GBP/USD - 1.2542+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.91 NASDAQ - 20031.13+1.35
STOCKS US: S&P 500 - 6040.04+1.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.42 CAC40 - 7282.69+0.14
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
ՊԵԿ-ը հորդրում է հնարավորինս շուտ մաքսազերծել ավտոմեքենաները
01/12/2023 16:19
Կիսվել

ՊԵԿ-ը հորդրում է հնարավորինս շուտ մաքսազերծել ավտոմեքենաները

Հունվարի 1-ից Հայաստանում մշտական բնակություն ունեցող անձինք, որոնք 3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա կներկրեն, պետք է սահմանին դեպոզիտային գումար թողնեն։ Նախատեսվում է ֆիզիկական անձի կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցի գծով միասնական դրույքաչափով վճարման ենթակա գումարը փոխանցել ՀՀ պետական բյուջեի գանձապետական հաշվին, որը հետ կվերադարձվի ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում վերաարտահանվելու դեպքում` քաղաքացու դիմումի հիման վրա:

«Շատերը, մշտապես բնակվելով Հայաստանում, 3-րդ երկրից ավտոմեքենա են բերում, ժամանակավոր ներմուծում են ու բնականաբար չեն մաքսազերծում։ Մեկ տարին լրանալուց հետո սահմանը հատում են, նորից հետ են գալիս ու շարունակում են մեքենան շահագործել առանց մաքսազերծելու։ Այդ մեքենան օգտագործում են իրենց անձնական նպատակներով, որոշ դեպքերում ծավալում են տնտեսական գործունեություն։ Արդյունքում, ստեղծվում են անհավասար պայմաններ այն մարդկանց համար, որոնք Հայաստանում մշտական բնակվելով, բերում են ավտոմեքենա ու ոչ միայն մաքսազերծում են, այլև վճարում են անհրաժեշտ հարկերը»,-ասաց ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը:

Հունվարի 1-ից արդեն իրավիճակն այլ կլինի։ Նրանք, որոնք կունենան ՀՀ-ում մշտական բնակություն ու 3-րդ երկրից ժամանակավոր մեքենա կներկրեն ստիպված կլինեն սահմանին թողնել դեպոզիտային գումար։

Պետական եկամուտների կոմիտեի հաշվարկներով ներկայում Հայաստանում մշտական բնակություն ունեցող քաղաքացիների կողմից 3-րդ երկրից ժամանակավոր ներկրված մոտ 9 հազար մեքենա կա։ Խնդիրը լուծելու ու քաղաքացիների ֆինանսական բեռը թեթևացնելու համար պետությունը կաջակցի այդ մեքենաների մաքսազերծման պարագայում։ Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70%-ի չափով:

Մաքսազերծման համար կառավարությունը ժամանակ է տրամադրում մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 30-ը։ Մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար 2023 թվականի դեկտեմբերի 5-ից սկսած շահառուները կարող են այցելել Գյումրի քաղաքում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչություն։

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46