Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 85.00-5.65 WTI - 81.19-4.11
COMEX:  GOLD - 4057.00+0.20 SILVER - 57.67+0.14
COMEX:  PLATINUM - 1654.20-0.27
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.58-0.15 EUR/GBP - 1.1506-0.18
FOREX:  EUR/USD - 1.1506-0.18 GBP/USD - 1.3426-0.40
STOCKS RUS:  RTSI - 890.25+0.87
STOCKS US: DOW JONES - 53178.41+1.32 NASDAQ - 25913.90+2.13
STOCKS US: S&P 500 - 7600.50+1.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10857.70-0.10 CAC40 - 8613.82+1.22
STOCKS EUR:  DAX - 26001.31+1.45
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին
02/12/2023 18:04
Կիսվել

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին

Երևանն այս օրերին դարձել է Հայաստանի և արտերկրի գործարարների, հետազոտողների ու ներդրողների հավաքատեղին: Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Գիտության և գործարարության օրեր 2023» երկրորդ համաժողովը: Միջոցառման այս տարվա հիմնական բանախոսն էր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Պատվավոր հյուրերի և բանախոսների թվում էր նաև Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ապագան, անխոս, տեխնոլոգիական է, և հաջողում են այն երկրները, որոնք ադապտացվում են փոփոխվող միջավայրին: Մենք ապագայակենտրոն ենք և սկսել ենք ցանցի արդիականացման՝ Ucom-ի մասշտաբային ծրագիրը: Լիահույս ենք, որ այս զարգացումը նոր հնարավորություններ ու արագություններ կապահովվի ոչ միայն մեր բնակչությանը, այլև մեր երկրի ձեռնարկություններին, վերջիններիս զարգացմանն ու առաջընթացին»,-ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են բազմաթիվ նորարարական գաղափարներ՝ նվիրված մարդկությանը սպասվող մարտահրավերներին, ինչպես նաև հայ իրականության գործարար հաջողությունների պատմություններին, բիզնեսի և գիտության փոխադարձ կապին։

«Գիտության և գործարարության օրեր» համաժողովը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին, որի հիմնական բանախոսն էր Նոբելյան մրցանակի դափնեկիր, լիբանանահայ մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը։ Մյուս բանախոսներից էին աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ, հրապարակախոս Գեորգի Դերլուգյանը և այլք։ «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի այս տարվա քննարկումը «Սև կարապը» և «Հակափխրունություն» գրքերի հեղինակ և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբի շուրջ էր, ինչն էլ առանձնացնում էր այս տարվա համաժողովը նախորդից։

Ucom-ը Հայաստանի ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարարն է ու բացարձակ առաջատարը IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում: Ընկերությունն իրականացնում է բազմաթիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր` աջակցելով տեխնոլոգիական և գիտական միջոցառումներին:

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75