Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության նոյեմբեր ամսվա ծրագիրը։
Ընկերությունները հիշեցնում են, որ նոյեմբերի ընթացքում հաճախորդների բոլոր վճարումների արդյունքում կուտակված գումարը՝ 3.588.848 դրամ, կփոխանցվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Սյունիքում ջերմոցների կառուցման ծրագրին։
Իդրամն ու IDBank-ը հայտարարեցին նաև 2023-ի վերջին՝ դեկտեմբեր ամսվա ծրագրի շահառուի անունը․ «Մի դրամի ուժը» այս անգամ կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։
Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը պատմում է, որ հիմնադրամն արդեն մշտական գործընկեր ու բարեկամ է դարձել։ «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը ստեղծման առաջին իսկ պահից եղել է մեր ուշադրության կենտրոնում, և առաջին իսկ հնարավորության դեպքում փորձել ենք մեր աջակցությունը ցուցաբերել մեզ համար առանցքային այս ուղղությանը, իսկ այս անգամ հիմնադրամի նոր մշակված ծրագրին ենք աջակցելու, որն ուղղված է արցախից տեղահանված փոքրիկներին դեղորայքով ապահովելուն», – ասում է Տաթևիկ Վարդևանյանը։
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի կողմից նախաձեռնվել է մի ծրագիր, որի շրջանակներում Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ-ում բնակվող քրոնիկ շնչառական, իմունային համակարգի, ռևմատոլոգիական, նյարդաբանական, էնդոկրին համակարգի և այլ խնդիրներ ունեցող մինչև 200 երեխայի տրամադրվելու է կենսական նշանակության դեղորայք:
Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ այդ դեղորայքի մի մասը գրանցված չէ Հայաստանում և/կամ թանկարժեք է, որի պատճառով էլ անհասանելի է հիվանդ երեխաների ծնողների համար: «Մեր հիմնադրամի լավ բարեկամ IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակներում տրամադրված գումարն ուղղվելու է այս ծրագրի մի մասի իրագործմանը, որը հնարավորություն է տալու տասնյակ երեխաների ստանալ իրենց առողջության համար չափազանց կարևոր դեղորայքը: Մեզ համար մեծ պատիվ է արդեն 3-րդ անգամ լինել «Մի դրամի ուժի» շահառու, ինչպես նաև՝ երկրորդ տարին անընդմեջ դեկտեմբեր ամսվա ընթացքում: Ամանորին ընդառաջ սա մեր շահառու երեխաների համար տոնական մեծ ու կարևոր նվեր է, քանի որ նրանց երազանքը սովորաբար մեկն է լինում՝ հնարավորինս շուտ առողջանալ ու վայելել իրենց անհոգ մանկությունը: «Մի դրամի ուժ»-ը շարունակում է հրաշքներ գործել: Շնորհակալ ենք մեծ վստահության համար», – ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Դեկտեմբերին, վստահաբար, բոլորս նվերներ ենք փնտրում մեր ամենասիրելի ու մտերիմ մարդկանց համար՝ նրանց ուրախ ակնթարթներ պարգևելու, ամանորյա հրաշքի զգացումը նվիրելու համար։ Այս դեկտեմբերին դարձե՛ք նաև մեր կրտսեր բարեկամների «Ձմեռ Պապը», նվիրե՛ք նրանց լիարժեք առողջ ու երջանիկ կյանք ապրելու հնարավորություն։
Կատարե՛ք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am հարթակով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաև Idram Junior առաջին մանկական ֆինանսական հավելվածով և դարձե՛ք բարի կամքի դեսպան առանց գեթ մեկ լրացուցիչ դրամ ծախսելու։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ