ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ
Եվս մեկ ֆրանսիական բանկ որոշել է դուրս գալ Հունաստանի շուկայից: Societe Generale-ը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է իր հունական մասնաճյուղի` Geniki Bank-ի բաժնետոմսերի ողջ տնօրինվող փաթեթը վաճառել հունական Piraeus Bank-ին: Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 1 մլրդ ԱՄՆ դոլար:
Ըստ ձեռքբերված պայմանավորվածության` գործարքի վերջնական կայացման համար Societe Generale բանկը իր հունական մասնաճյուղում կիրականացնի լրացուցիչ 444 մլն եվրոյի ներդրում:
Հիշեցնենք, որ մինչ այս հունական շուկայից դուրս գալու մասին հայտարարել էր նաև Ֆրանսիայի երրորդ խոշորագույն բանկը՝ Credit Agricole-ը: Այս բանկն իր հունական Emporiki ստորաբաժանման ամբողջ բաժնետիրական կապիտալը սիմվոլիկ գումարով՝ 1 եվրոյով, վաճառել է հունական Alpha Bank-ին: