Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Կասպերսկի. Աշխարհում շարունակվում է համակարգիչների օգտատերերի վրա գրոհների թվի անկումը
12/12/2023 11:21
Կիսվել

Կասպերսկի. Աշխարհում շարունակվում է համակարգիչների օգտատերերի վրա գրոհների թվի անկումը

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երրորդ եռամսյակում կանխել են առցանց հասանելիության միջոցով բանկային հաշիվներից դրամական միջոցներ գողանալու համար նախատեսված մեկ կամ մի քանի վնասաբեր ծրագրերի գործարկումը 76 551  եզակի օգտատերերի համակարգիչներում այն դեպքում, երբ 2022-ի հուլիս-սեպտեմբերին դրանք հայտնաբերվել են 99 989 եզակի օգտատերերի համակարգիչներում։ Եթե ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում վնասաբեր ֆինանսական ծրագրերի գրոհներին ամենաշատը ենթարկվել են Աֆղանստանի (օգտատերերի 3,9%), Թուրքմենստանի  (3,5%) և Չինաստանի (2,4%) համակարգիչների օգտատերերը, ապա մեկ տարի առաջ այդ ցանկը գլխավորում էին նույն երկու երկրները, բայց միայն Թուրքմենստանը (4,7%) առաջին տեղում էր, Աֆղանստանը (4,6%)՝ երկրորդում, իսկ Պարագվայը (3,8%) եզրափակում էր եռյակը։

Ընկերության տվյալներով՝ 2023-ի երրորդ եռամսյակում հայտնաբերվել է ծածկագրիչների 9 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 11 387 նոր մոդիֆիկացիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17 ընտանիքների և 14 626 նոր մոդիֆիկացիայի դիմաց։ Ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին «Կասպերսկի» ընկերության պրոդուկտներն ու տեխնոլոգիաները ծածկագրիչների գրոհներից պաշտպանել են 46 872 օգտատիրոջ, իսկ անցյալ տարվա նույն ամիսներին՝ 72 941: Երկրների եռյակը, որոնք ամենաշատն են ենթարկվել ծածկագրիչների գրոհների, մնացել է անփոփոխ. ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին Եմենը (1,63%) առաջինն էր, Բանգլադեշը (1,39%)՝ երկրորդը, իսկ Հարավային Կորեան (0,65%)՝ երրորդը: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Բանգլադեշը (1,66%) առաջինն էր, Եմենը (1,30%) երկրորդն էր, իսկ Հարավային Կորեայի (0,98%) դիրքը չի փոփոխվել:

Ընկերության փորձագետները գրանցել են նաև թաքնված կրիպտոմայներների ակտիվության անկում։ Այսպես, ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին հայտնաբերվել է մայներների ընդամենը 2199 նոր մոդիֆիկացիա՝ մեկ տարի առաջվա 153 773-ի դիմաց, ինչպես նաև 363 120 եզակի օգտատերերի համակարգիչների վրա մայներների օգտագործմամբ գրոհներ՝ 2022-ի երրորդ եռամսյակի 432 363 եզակի օգտատերերի դիմաց։ 2023-ի նույն ժամանակահատվածում նման գրոհների բախված օգտատերերի ամենամեծ մասնաբաժինը եղել է Տաջիկստանում (2,38%), Ղազախստանում (1,96%), և Ուզբեկստանում (1,69%), և եթե մեկ տարի առաջ այդ ցանկը գլխավորում էր Եթովպիան (2,38%), ապա Ղազախստանը (2,13%) և Ուզբեկստանը (2,01%) եղել են մույն տեղերում։

Անկում է նկատվում նաև ինտերնետի միջոցով գրոհող (վեբ-գրոհներ) չարագործների գործունեության մեջ. 2023-ի երրորդ եռամսյակում «Կասպերսկի» ընկերության լուծումները հետ են մղել 694 400 301 գրոհ, որոնք իրականացվել են ամբողջ աշխարհում տեղակայված ինտերնետ-ռեսուրսներից: Գրանցվել է 169 194 807 եզակի URL, որոնց հակազդելու համար գործարկվել է վեբ-հակավիրուսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հետ է մղվել 956 074 958 գրոհ և արձանագրվել 251 288 987 եզակի URL: Այս տարվա հուլիս-սեպտեմբերին ինտերնետի միջոցով գրոհների ամենաշատը ենթարկվել են Բելառուսում (15,42%), Մոլդովայում (15,35%) և Ալբանիայում (14,05%) գտնվող օգտատերերը, իսկ մեկ տարի առաջ Թայվանը (19,65%) առաջին տեղում էր, որին հետևում էր Բելառուսը (17,01%), իսկ Սերբիան (15,05%) երրորդ տեղում էր:

Ինչ վերաբերում է տեղային սպառնալիքներին (վնասաբեր ծրագրեր, որոնք հայտնաբերվել են անմիջապես օգտատերերի համակարգիչներում կամ դրանց միացված հանովի կրիչներում, կամ ի սկզբանե հայտնվել են համակարգչում ոչ բաց տեսքով, օրինակ՝ ծրագրեր բարդ ինստալյատորների կազմում, ծածկագրված ֆայլեր), ապա 2023-ի երրորդ եռամսյակում ընկերության ֆայլային հակավիրուսը գրանցել է 33 847 517 վնասաբեր և հնարավոր անցանկալի օբյեկտ, իսկ մեկ տարի առաջ՝ 49 275 253։ Տեղային սպառնալիքների գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրների ցանկի առաջին երեք տեղերն ինչպես 2023-ի հուլիս-սեպտեմբերին, այնպես էլ մեկ տարի առաջ գրավել են Թուրքմենստանը (49,40% և 46,48%), Եմենը (44,54% և 45,12%) ու Աֆղանստանը (40,48% և 44,18%)։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11