Վրացական համարանիշներով 1154 ավտոմեքենա ստացել է մաքսային ձևակերպում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ, արդեն իսկ 1154 օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաներ ստացել են մաքսային ձևակերպումներ:
Կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության աջակցության ծրագիրը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
Միաժամանակ, կոմիտեն հորդորում է ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացիներին օգտվել ընձեռված հնարավորությունից:
Ծրագրի մանրամասները` https://src.am/am/getNews/281