Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Հաճախ տրվող հարցեր՝ ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ. ՊԵԿ
13/12/2023 13:22
Կիսվել

Հաճախ տրվող հարցեր՝ ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ. ՊԵԿ

1 Ինչպե՞ս է կազմակերպվում ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման պետական աջակցության ծրագիրը

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստան ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսազերծման համար պետական աջակցության ծրագրից օգտվող քաղաքացիները պետք է վճարեն միայն իրենց հասանելիք մաքսատուրքի չափը։ Պետության կողմից մասնակի փոխհատուցումն իրականացվում է միանգամից։

Այսինքն, մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով շահառուն վճարում է մաքսազերծման գումարի միայն 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով շահառուն վճարում է միայն 30%-ը։

2․  Ինչպե՞ս է ձևավորվում ավտոմեքենայի մաքսազերծման գումարի չափը

Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ կատարվում է միագումար մաքսային վճար (անկախ ավտոմեքենայի տարիքից) և բնապահպանական հարկ (եթե ավտոմեքենայի տարիքը մեծ է

5-ից): Միագումար մաքսային վճարի չափը մինչև 3 տարեկան ավտոմեքենաների համար կախված է ավտոմեքենայի արժեքից և շարժիչի ծավալից, իսկ 3 տարեկանից բարձր ավտոմեքենաների դեպքում՝ բացառապես շարժիչի ծավալից։ Բնապահպանական հարկի չափը կախված է ավտոմեքենայի տարիքից և արժեքից։

3․ Ինչպե՞ս է հաշվարկվում միագումար մաքսային վճարի չափը

Մինչև 3 տարեկան ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում միագումար մաքսային վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․

  • եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է մինչև 8500 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 54%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 2.5 եվրո,
  •  եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 8501-16 700 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 3.5 եվրո,
  • եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 16 701-42 300 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 5.5 եվրո,
  • եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 42 301-84 500 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 7.5 եվրո,
  • եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 84 501-169 000 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 15 եվրո,
  • եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 169 001 և ավելի եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 20 եվրո։

Օրինակ, եթե ավտոմեքենան երկու տարեկան է, շարժիչի ծավալը՝ 3000 խոր սմ, արժեքը 30 000 եվրո, ապա միագումար վճարի չափը կհաշվարկվի հետևյալ կերպ հաշվարկվում է արժեքի 48%-ը, այսինքն՝ 30 000×48%=14 400, ապա հաշվարկվում է ըստ շարժիչի ծավալի, այսինքն՝ 3000×5.5=16 500, և վերցվում է այդ գումարներից առավելագույնը, այսինքն՝ վճարման ենթական միագումար մաքսային վճարի չափը կազմում է 16 500 եվրո, քանի որ շարժիչի ծավալով հաշվարկն ավելի մեծ էր, քան արժեքի 48%-ը։

3 տարեկանից բարձր մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում միագումար մաքսային վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․

  • եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը մինչև 1000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 1.5 եվրո,
  • եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1001-1500 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 1.7 եվրո,
  • եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1501-1800 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 2.5 եվրո,
  • եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1801-2300 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 2.7 եվրո,
  • եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 2301-3000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3 եվրո,
  • եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 3001 և ավելի խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.6 եվրո։

Օրինակ, եթե ավտոմեքենան 4 տարեկան է, շարժիչի ծավալը՝ 3000 խորսմ, արժեքը

80 000 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կկազմի 9000 եվրո (3000×3), այսինքն՝ ավտոմեքենայի արժեքը որևէ դեր չունի հաշվարկում։

5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում միագումար մաքսային վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․

  • եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը մինչև 1000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3 եվրո,
  • եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1001-1500 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.2 եվրո,
  • եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1501-1800 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.5 եվրո,
  • եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1801-2300 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 4.8 եվրո,
  • եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 2301-3000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 5 եվրո,
  • եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 3001 և ավելի խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 5.7 եվրո։

Օրինակ, եթե ավտոմեքենան 7 տարեկան է, շարժիչի ծավալը՝ 3000 խորսմ, արժեքը  40 000 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կկազմի 15 000 եվրո (3000×5), այսինքն՝ ավտոմեքենայի արժեքը որևէ դեր չունի հաշվարկում։

Ի գիտություն

Մաքսային ձևակերպման պահին եվրոն վերահաշվարկվում է դրամով։

4․ Ինչպե՞ս է հաշվարկվում բնապահպանական հարկը

Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ բնապահպանական հարկի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ․

  • մինչև 5 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ բնապահպանական հարկ չի հաշվարկվում,
  • 6-ից 10 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 2%
  • 11-ից 15 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 10%
  • 16 և ավելի տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 20%

Օրինակ, եթե ավտոմեքենան 12 տարեկան է, արժեքը կազմում է 2 մլն դրամ, ապա բնապահպանական հարկի գումարը կկազմի 200 հազար դրամ (2 մլն դրամ x 10%):

5. Ինչպե՞ս է որոշվում ավտոմեքենայի տարիքը

Միագումար մաքսային վճարի հաշվարկման համար ավտոմեքենայի տարիքը հաշվարկվում է ավտոմեքենայի արտադրման ամսաթվից (օր, ամիս, տարի) մինչև մաքսային ձևակերպման ամսաթիվը (օր, ամիս, տարի) ընկած ժամանակահատվածով, իսկ բնապահպանական հարկի հաշվարկման համար` ավտոմեքենայի արտադրման տարեթվից մինչև մաքսային ձևակերպման տարին ընկած ժամանակահատվածով։

Ընդ որում, ավտոմեքենայի արտադրման ամսաթիվը որոշվում է տեխնիկական անձնագրի և (կամ) ավտոմեքենայի թափքի, ամրաշրջանակի նույնականացման պիտակների, ցուցանակների վրա կատարված նշումների հիման վրա։ Նշված տեղեկատվության բացակայության դեպքում՝ արտադրման տարեթիվը կարող է որոշվել նաև այլ աղբյուրներով, օրինակ՝ արտադրողի ներկայացուցչի եզրակացություն, առևտրաարդյունաբերական պալատի եզրակացություն, մաքսային փորձագետի եզրակացություն, ինչպես նաև այլ տեղեկատվական աղբյուրներ։

Միագումար մաքսային վճարի հաշվարկման ժամանակ, եթե վերը նշված տվյալներով որոշվել է միայն արտադրման տարին, և հայտնի չէ ամիսն ու օրը, ապա արտադրության ամսաթիվ է համարվում որոշված տարվա հուլիսի 1-ը։ Իսկ, եթե որոշվել է արտադրման տարին, ամիսը և հայտնի չէ օրը, ապա արտադրության ամսաթիվ է համարվում որոշված տարվա և ամսվա 15-ը։

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98