Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ. ԿԱՅԱՑԱՎ «ԳԾԻՆ ՀԵՏԵՎՈՂ ՌՈԲՈՏ» ՄՐՑՈՒՅԹԸ
26/10/2012 12:25
Կիսվել

ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ. ԿԱՅԱՑԱՎ «ԳԾԻՆ ՀԵՏԵՎՈՂ ՌՈԲՈՏ» ՄՐՑՈՒՅԹԸ

Հոկտեմբերի 25-ին կայացավ «Գծին հետևող ռոբոտ» մրցույթը, որին մասնակցում էին դպրոցականներից կազմված 7 թիմ` 3 թիմով հանդես եկավ «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացրեց 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ:

«Այբ» ավագ դպրոցի թիմերը լավագույնս ներկայացան մրցույթում` զբաղեցնելով առաջին երկու հորիզոնականները: Առաջին տեղը գրավեց «Սինուս» թիմը` ստանալով 250.000 դրամ, երկրորդ տեղը` «Կոսինուս» թիմը: Մրցանակն է 100.000 դրամ: Երրորդ տեղը զբաղեցրեց  Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի «Պոլիտեխնիկ» թիմը, որի մրցանակն է 50.000 դրամ և Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ: Խրախուսական մրցանակի արժանացավ Ախթալայի թիվ 1 դպրոցի թիմը` ստանալով 30.000 դրամ և Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ:

«Լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի` ՎիվաՍել–ՄՏՍ–ն աջակցում է Արմռոբոտիքսին` տեխնոլոգիայի այս ոլորտը զարգացնելու նպատակով: Դա կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանում հարակից ոլորտների զարգացման վրա, ինչպես նաև նպաստել միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակության ապահովմանը:  ՎիվաՍել–ՄՏՍ–ն այնտեղ է, որտեղ առկա է զարգացման ներուժ, և որտեղ մենք կարող ենք քաջալերել մեր ժողովրդի ստեղծագործ միտքը»,- նշեց  ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

«Աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և ճարտարագիտական մտածելակերպը զարգացնելու նպատակով 2009 թվականից միությունը ձեռնամուխ եղավ դպրոցներում ռոբոտատեխնիկայի խմբակներ ստեղծելուն: Խմբակների արդյունավետ գործունեության արդյունքն ակնհայտ է, քանի որ այժմ յուրաքանչյուր մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ` գրանցելով լուրջ հաջողություններ, իսկ «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն այժմ նախատեսված է միայն ավագ դպրոցների աշակերտների համար»,- նշեց ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ներկայումս ԱրմՌոբոտիքս խմբակներ գործում են Երևանի 5 կրթահամալիրներում` Քվանտ և Պոլիտեխնիկի հենակետային վարժարաններում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, «Այբ» և Թիվ 131 միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև 5 մարզային դպրոցում` Սյունիքում, Լոռիում և Թալինում:

Ռոբոտատեխնիկայի ոլորտն ավելի զարգացնելու նպատակով նախատեսվում է նաև ստեղծել ԱրմՌոբոտիքս լաբորատորիա, որտեղ մրցույթների մասնակիցները, դպրոցական խմբակների սաները և ռոբոտոտեխնիկայով հետաքրքրվողները հնարավորություն կունենան նախագծել, հավաքել ու փորձարկել իրենց ռոբոտները: Բացի այդ կիրականացվի «Ռոբոտիքս Թու Բիզնես» ծրագիրը, որի շրջանակներում մասնակիցները կսովորեն` ինչպես սեփական գաղափարները վերածել բիզնես ծրագրերի:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից, և առաջին նախագիծը հենց «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն էր: Մրցույթին գրանցվել էր 25 թիմ Հայաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից: Առաջին մրցույթում հաջողություններ գրանցելուց հետո միությունն այնուհետև կազմակերպեց «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները:

ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել–ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:   

ԱրմՌոբոտիքսի նպատակներն են` զարգացնել ռոբոտատեխնիկան Հայաստանում, նպաստել ոլորտի ընկերությունների ստեղծմանը, իրականացնել ոլորտին առնչվող կրթական ծրագրեր դպրոցներում և համալասարաններում:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08