Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԸ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է
26/10/2012 13:14
Կիսվել

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԸ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխանցմամբ` արդեն շուրջ 300 մաքսային ծառայող կատարելագործել է իր մասնագիտական հմտությունները ՊԵԿ ուսումնական կենտրոնում:

Հուլիսի 24-ից գործող կենտրոնի մաքսային մասնաճյուղում համակարգի աշխատակիցների համար հատուկ դասընթացներ են անցկացնում ինչպես ՊԵԿ վերադաս մարմնի, այնպես էլ արտերկրից հրավիրված մասնագետները: ԵՄ «Թվինինգ» ծրագրի փորձագետները երկարատև համագործակցություն են սկսել ՊԵԿ-ի հետ` մաքսային ընթացակարգերի ուսումնասիրման, պարզեցման և մաքսային ծառայողների աշխատանքային որակը բարելավելու ուղղությամբ:

Մաքսային մասով ուսումնական միջոցառումների պատասխանատու Միրա Քալանթարի փոխանցմամբ` ուսումնական կենտրոնի ստեղծումից ի վեր այստեղ պարբերաբար դասախոսում են Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) անդամ պետությունների մասնագետները: Վերջերս էլ Անգլիայից և Դանիայից հրավիրված հյուրերը եռօրյա սեմինար են անցկացրել` մտավոր սեփականության վերաբերյալ:

Միրա Քալանթարը նկատում է, որ ուսումնական կենտրոնի տեխնիկական հագեցվածության շնորհիվ մաքսային ծառայողները ստանում են տեսական և գործնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են իրենց ամենօրյա աշխատանքում: Քանի որ մաքսակետերի աշխատակիցներն առնչվում են օտարերկրացիների հետ ևս, ուսումնական կենտրոնում դասավանդում են նաև մասնագիտական տերմինաբանությամբ անգլերեն և ռուսերեն:

Նոյեմբերից կենտրոնում մեկնարկելու է կրթական ևս մեկ նախագիծ, որը նպաստելու է Հայաստանում հարկային միջնորդի ինստիտուտի զարգացմանը: Մոտ ապագայում հատուկ սարքավորումներով զինված սրահներում մասնակիցները կկարողանան գործնականում դիտարկել բոլոր այն իրավիճակները, որոնցում հայտնվում են մաքսակետերի ծառայողներն իրենց ամենօրյա աշխատանքում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52