Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
29/10/2012 14:44
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Նոյեմբերի 15-ից 17-ը Թբիլիսիում կկայանա 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառումը (GITI), որը բաղկացած կլինի կոնֆերանսից, ցուցահանդեսից և մրցանակաբաշխությունից:  Միջոցառմանը կներկայացվեն նաև Հայաստանի ՏՀՏ ոլորտի լուծումները:

Նախատեսվում է, որ հայկական պատվիրակությունը կներառի մասնավոր հատվածի և պետական գործակալությունների մոտ 35 ներկայացուցիչներ: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 29-ը: Հայաստանյան ընկերությունների  մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ): Միությունը նախատեսում է նաև մասնակից ընկերությունների համաֆինանասավորում:

Միջոցառմանը կարող են մասնակցել և պատվիրակության մեջ ներգրավվել այն հայկական կազմակերպությունները, որոնք հայտ կներկայացնեն մրցանակաբաշխության որևէ անվանակարգում, հանդես կգան գործարար ներկայացմամբ կոնֆերանսի թեմաներին համապատասխան, կներկայացնեն միջոցառմանը մասնակցելու հստակ ծրագիր, ինչպես նաև կպատրաստեն մարքեթինգային նյութեր` հայկական ՏՏ անկյունը պատշաճ ներկայացնելու համար: 

2008 թվականից Հայաստանը մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը` նպատակ ունենալով խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումը` որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար,  ապահովել «Made in Armenia» բրենդի առաջխաղացումը, ձեռք բերել նոր գործընկերներ:

Մինչ այժմ միջոցառմանը մասնակցած կազմակերպություններից են «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, «Լայմ Տեխ», «Էսենշլ Սըլյուշնս», «Իքս-Թեք»,  «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Իդրամ», «Հայկական ծրագրեր», «Էկենգ» ընկերությունները, ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեն և այլն:

Հիշեցնենք, որ «Համագործակցություն մրցունակության, ինովացիայի և կիբերանվտանգության համար» կարգախոսը կրող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման նպատակն է ստեղծել  և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի  երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը` նպաստելու նորարարությունն ու մրցունակությունը: Միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52