Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 6.2 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ
30/10/2012 17:43
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 6.2 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ

2012 թվականի առաջինն ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 666.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 660.2 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ եկամտային և ծախսային մասով ապահովվել է ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարում՝ համապատասխանաբար 101%-ով և 92%-ով: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 71.7%-ով, ծախսերի գծով` 67.6%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.4%-ով կամ 45.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.1%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

Միևնույն ժամանակ, հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.7% ով կամ 23.4 մլրդ դրամով:

2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 6.2 մլրդ դրամ հավելուրդով` ծրագրով նախատեսված 57.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է -20.2 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 14.0 մլրդ դրամ:

Նշենք, որ հավելուրդը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48