Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
2013Թ.-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 62.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ
01/11/2012 11:30
Կիսվել

2013Թ.-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 62.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները քննարկեցին «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված իշխանության պետական մարմինների ֆինանսավորման հայտերն ու ծրագրերը:

Ըստ հրապարակված տվյալների՝ պետական կառավարման ապարատի պահպանման նպատակով ծրագրվել է հատկացնել 62,5 մլրդ դրամ, որը 7,7 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա հատկացումներից: Նշված 62,5 մլրդ դրամի շուրջ 63 տոկոսը հատկացվելու է աշխատավարձերի վճարմանը:

2012 թվականի համեմատ՝ առաջիկա տարում ՀՀ Նախագահի ապարատի ծախսերի ֆինանսավորումը կավելանա մոտ 24 մլն դրամով: Նախատեսվել է բոլոր ծրագրերով ծախսերի իրականացման նպատակով հատկացնել 3 մլրդ 993 մլն դրամ:

Պետական բյուջեի հաջորդ տարվա նախագծով Ազգային ժողովի բոլոր ծրագրային ծախսերի իրականացման նպատակով նախատեսվել է հատկացնել 3 մլրդ 142 մլն 653 հազար դրամ, որն ընթացիկ տարվա համեմատ ավելի է 6,7 տոկոսով: Սպասվում է, որ 30 մլն դրամով կավելացվի մարզերում ապրող պատգամավորների կեցության վարձի հետ կապված հոդվածի ֆինանսավորումը: Եկող տարվա հունվարի 1-ից մարզերում ապրող պատգամավորները Երեւանում բնակարանի վարձակալման համար ամսական կստանան 100 հազար դրամ:

ՀՀ կառավարության ապարատի պահպանման ծախսերը հաջորդ տարի կկազմեն շուրջ 10,5 մլրդ դրամ:

«Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրել 29 մլրդ 700 մլն դրամի դոտացիաներ, ինչպես նաեւ հատկացվել են 1 մլրդ դրամ բնապահպանական սուբվենցիաներ:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46