ՄԵԿ ԳՅՈՒՂ` ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՆՔ. ՃԱՊՈՆԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԿՆԵՐԴՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Ճապոնիայի Միջազգային Զարգացման Գործակալության (JICA) միջև ստորագրվելու է համագործակցության հուշագիր:
Հուշագրի համաձայն՝ Ճապոնիայի կառավարության տեխնիկական օժանդակության շրջանակում Հայաստանում կիրականացվի եռամյա ծրագիր: Այն նվիրված է տեղական արտադրանքի խթանմանն ու տեղական ապրանքանիշերի ձևավորմանը:
Ինչպես տեղեկացնում են «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն»-ից՝ ծրագրի հիմնական նպատակն է տեղական տնտեսական զարգացման բնագավառում ճապոնական փորձի ուսումնասիրությունը (Մեկ գյուղ` մեկ արտադրանք (One Village One Product-OVOP)) և ներդրումը Հայաստանում: Ծրագիրն ուղղված է մարզային ՓՄՁ սուբյեկտների արտադրական կարողությունների և շուկայավարման հմտությունների զարգացմանը: