![ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ](https://b24.am/pub/uploads/2012/11/greece_unemploy_304167225.jpg)
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Հունաստանի 2013 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ հաջորդ տարի Հունաստանում կգրանցվի ՀՆԱ-ի 4,5% անկում: Արդյունքում, արդեն 6-րդ տարին անընդմեջ Հունաստանը կգտնվի ճգնաժամի մեջ:
Նշենք, որ 2011 թվականին Հունաստանի տնտեսությունը կրճատվել էր 7.1%-ով: Ընթացիկ տարվա համար կանխատեսվում է 6,5% անկում:
Ըստ բյուջեի նախագծի՝ 2013 թվականին գործազրկության մակարդակը Հունաստանում կսահմանվի 22.8%, իսկ երկրի պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 189,1%-ին: