MASTERCARD-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Ամերիկյան առաջատար վճարային համակարգերից մեկը ներկայացնող Mastercard ընկերությունն ամփոփել է 2012 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու երեք ամիսներին ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 8%-ով և կազմել 772 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 5,5%-ով և կազմել 1,918 մլրդ ԱՄՆ դոլար:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում ամբողջ աշխարհում MasterCard վճարային համակարգի քարտերի ընդհանուր շրջանառությունը կազմել է 676 մլրդ ԱՄՆ դոլար:
Mastercard համակարգը միավորում է աշխարհի 210 երկրների ավելի քան 22 հազար ֆինանսական կազմակերպություններ: Ընկերությունը հիմնադրվել է 1966 թվականին: