Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ
02/11/2012 15:17
Կիսվել

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակվել է մարզերում իրականացված ստուգումների արդյունքները:

Հանձնաժողովի կողմից մարզային այցելությունների ժամանակ հայտնաբերված խախտումների, մասնավորապես, վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաև մրցակցային այլ խնդիրների և օրենքի տարբեր խախտումների առնչությամբ հարուցվել են վարույթներ:

Հանձնաժողովը հայտնաբերել է, որ մի շարք պարենային ապրանքներ իրացվում են օրենսդրության կոպիտ խախտումներով: Դիտանցումների ընթացքում հայտնաբերվել է կարագի անվան տակ վաճառվող բուսասերուցքային սփրեդ և մարգարին, անհայտ ծագման կաթնամթերք, հավկիթ, մսամթերք և այլն: Տնտեսվարողների նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:

Իրավախախտ ընկերություններն են՝ «Արմեն Ղազարյան» ԱՁ, «Մհեր Բարսեղյան» ԱՁ, «Ավգոռ» ՍՊԸ, «Բազիս Ս.Ա.Ռ.» ՍՊԸ, «Դիետ» ՍՊԸ, «Նալբանդյան եղբայրներ» ՍՊԸ, «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ և «Սանի սիթի» ՍՊԸ:

Վարույթում գտնվող ընկերությունները փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են, գործում են արտադրական փոքր ծավալներով և որպես իրավախախտ ընկերություն Հանձնաժողովի տեսադաշտում են առաջին անգամ: Նկատի ունենալով այս հանգամանքերը և նաև այն, որ նրանց հանդեպ կիրառվելիք ֆինանսական պատիժը կարող է էականորեն ազդել ընկերությունների հետագա գործունեության վրա, որոշվել է օրենքի շրջանակում անհամեմատ մեղմ պատիժ կիրառել վերջինների նկատմամբ` տալով խիստ նախազգուշացում: Նույն իրավախախտումը կրկնելու դեպքում, սակայն,  վերոնշյալ տնտեսվարողները կենթարկվեն ֆինանսական խիստ տույժի:

ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ մեծ ռեսուրսներ են տրամադրվել մարզերում առկա խնդիրների լուծման համար: Մարզային այցեր են կատարվել Լոռի, Արարատ, Կոտայք և Արմավիր, որտեղ հայտնաբերվել են անբարեխիղճ մրցակցության տասնյակ դեպքեր:

Նախատեսվում է, որ այցելությունները և դիտանցումները կլինեն շարունակական և կընդգրկեն հանրապետության մյուս մարզերը ևս:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը հայտնաբերված խախտումների մասին ողջ տեղեկատվությունը կփոխանցի նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:  

Նշենք, որ համաձայն  Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի, տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մոլորեցում է համարվում որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, տնտեսվարողի անվան, հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր այլ նշումների բացակայությունը, որը սպառողի մոտ կարող է հանգեցնել թյուր տպավորության: 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52