UBS. 2013Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՃԻ 3%-ՈՎ
Շվեյցարիայի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը՝ UBS AG բանկային խումբը, հրապարակել է համաշխարհային տնտեսության զարգացման վերաբերյալ իր կանխատեսումները: Բանկի վերլուծաբանների գնահատմամբ՝ 2012 թվականի արդյունքներով համաշխարհային տնտեսությունը կաճի 2,7%-ով, 2013 թվականին՝ 3%-ով: 2014 թվականի համար ակնկալվում է համաշխարհային տնտեսության աճի տեմպի արագացում՝ մինչև 3.4%:
Միևնույն ժամանակ, UBS բանկը կանխատեսում է, որ 2012-2013 թվականներին ԱՄՆ-ի տնտեսությունը կաճի 2,1-2,3%-ով, Չինաստանի ՀՆԱ-ն կաճի 7,5-7,8%-ով: Ճապոնիայում 2012 թվականին կգրանցվի 2,2% տնտեսական աճ, իսկ 2013 թվականին ցուցանիշը կնվազի և կկազմի 1,8%: Ռուսաստանի համար կանխատեսվում է 3,6-3,5% տնտեսական աճ:
Կանխատեսվում է, որ Եվրոգոտում 2012 թվականին կգրանցվի ՀՆԱ-ի 0.4% անկում, իսկ 2013 թվականին՝ 0,1% տնտեսական աճ:
UBS բանկի վերլուծաբանների գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսության կայունացմանն ու զարացմանը սպառնացող ռիսկերը շարունակում են պահպանվել: Ռիսկերը պայմանավորված են, նախ և առաջ, ԱՄՆ բյուջետային և պարտքային խնդիրներով, ինչպես նաև Եվրոգոտում խորացող ճգնաժամով: