Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը դարձան ազատ շրջանառելի` ցուցակվելով Հայաստանի ֆոնդային բորսայում
28/12/2023 13:41
Կիսվել

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը դարձան ազատ շրջանառելի` ցուցակվելով Հայաստանի ֆոնդային բորսայում

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը, առաջնային հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումից հետո, պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում՝ մուտք գործելով ազատ շուկա։ Այսուհետև բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք շուկայի մասնակիցների միջնորդությամբ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով հնարավորություն ունեն գնելու և վաճառելու նշված բաժնետոմսերը:

Առաջնային հրապակային առաջարկի ընթացքում ընկերությունը տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս։ Տեղաբաշխման արդյունքում շուրջ 1000 ներդրողներ դարձան Team Telecom Armenia-ի բաժնետեր։

«Սա պատմական իրադարձություն է Հայաստանի տելեկոմ ոլորտի համար․ առաջին անգամ է, որ հեռահաղորդակցության օպերատորը մուտք է գործում Հայաստանի կապիտալի շուկա՝ ցուցակվելով ֆոնդային բորսայում։ Մեր թիմը կարողացավ իրականացնել նախագիծ, որը տարիներ առաջ շատ հեռուն թվացող միտք էր, իսկ այսօր իրականություն, որը վստահ եմ՝ ակտիվացնելու է մեր երկրի կապիտալի շուկան և ձևավորելու է ներդրումներ կատարելու նոր մշակույթ»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Շնորհավորում եմ Team Telecom Armenia-ին նման խիզախություն դրսևորելու համար, քանի որ նման որոշում կայացնելը և հետագայում դրա հաջողված իրականացումը պահանջում է խիզախություն և պրոֆեսիոնալ իրագործում։ Իրականում հաջողակ են այն ընկերությունները, որոնք չեն վախենում դառնալ հաշվետու հասարակության առջև։ Այժմ Team Telecom Armenia-ն հանրային ընկերություն է և հասանելի է ներդրողների լայն շերտերին: Հուսով եմ՝ սա կդառնա դրական ազդակ հայաստանյան գործարար միջավայրում, և այլ ընկերություններին ևս կդրդի այս եղանակով միջոցներ  ներգրավել և դառնալ հանրային կարևորության ընկերություններ»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի կառուցմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը:

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը հնարավոր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանակացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով բաժնետոմսի ձեռք բերման հայտ: Մանրամասները՝ www.amx.am։

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52