Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
05/11/2012 16:13
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Ընթացիկ տարվա օգոստոսին մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ–ի շուկայական գինը կազմել է 416.8 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս վարչական շրջանում բնակարանների 1 քմ–ի գինը նվազել է շուրջ 5%-ով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների անկում է գրանցվել նաև Նուբարաշեն և Ավան վարչական շրջաններում: Մնացյալ համայնքներում բնակարանների շուկայական միջին գներն աճել են:

Օգոստոս ամսվա վերջի դրությամբ Ավանում բնակարանների 1 քմ–ի գինը կազմել է 245.0 հազար դրամ, Նուբարաշենում` 140.5 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում այս վարչական շրջաններում բնակարանների գները նվազել են համապատասխանաբար 1%-ով և 3.5%-ով:

Միևնույն ժամանակ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գներն ամենաշատն աճել են Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ բնակարանների 1 քմ–ի դիմաց միջին գինը սահմանվել է 240.6 հազար դրամ՝մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 7.6%-ով:

Բնակարանների գների համեմատաբար բարձր աճ է գրանցվել նաև Աջափնյակում (4.5%), Նոր–Նորքում (4%) և Քանաքեռ–Զեյթունում (3.8%): Օգոստոսին այս վարչական շրջաններում շենքերի բնակարանների 1 քմ–ի դիմաց գինը սահմանվել է համապատասխանաբար՝ 231.4 հազար դրամ,  235 հազար դրամ, 272.5 հազար դրամ:

Նշենք նաև, որ Արաբկիրում բնակարանների 1 քմ–ի միջին գինը կազմել է 343.7 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում` 239.6 հազար դրամ, Դավթաշենում` 265.0 հազար դրամ, Մալաթիա–Սեբաստիայում` 229.8 հազար դրամ: Այս չորս վարչական շրջաններում բնակարանների միջին շուկայական գներն աճել են 1-3%-ով:

Ընդհանուր առմամբ, Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ–ի միջին շուկայական գինը կազմել է 260 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում բնակարանները թանկացել են 1.3%-ով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52