Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Վիվա-ՄՏՍ․ կայուն զարգացում ապահովող սոցիալական ներդրումներ՝ նորարարական լուծումների կիրառմամբ
29/12/2023 16:11
Կիսվել

Վիվա-ՄՏՍ․ կայուն զարգացում ապահովող սոցիալական ներդրումներ՝ նորարարական լուծումների կիրառմամբ

Վիվա-ՄՏՍ-ը՝ լինելով Հայաստանում տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առաջատար, իրականացնում է սոցիալական ներդրումներ՝ հիմնված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) վրա։ Այն հայկական առաջին ընկերությունն է, որն  սկսել է կիրառել ԿՍՊ-ն՝ որպես կառավարման մոդել և հեռահաղորդակցային առաջին ընկերությունն է, որն սկսել է առաջնորդվել սոցիալական պատասխանատվության միջազգային՝ ISO 26000 ուղեցույցներով։

Որպես կառավարման կորպորատիվ մշակույթ ունեցող ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ում ԿՍՊ-ն դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

Սոցիալական ներդրումները կայուն զարգացման հիմքն են: Վիվա-ՄՏՍ-ը երկարատև համագործակցությունից հետո դադարեցնում է աջակցությունը ինքնաբավություն ձեռք բերած առանձին նախագծերի, ինչն այդ նախագծերին թույլ է տալիս ձեռք բերել նոր գործընկերներ ու հովանավորներ: Միաժամանակ՝ Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել այն նախագծերին, որոնք դեռևս ունեն կայուն զարգացման և աջակցության կարիք:

«Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը եղել և մնում է ոչ միայն հայեցակարգ, այլև՝ ամենօրյա գործելակերպ։ Մենք վստահ ենք, որ որպես տնտեսավարող կառույց, կարողացանք ընկալելի դարձնել ԿՍՊ-ի կարևորությունը։ Պատահական չէ, որ բազմաթիվ կազմակերպություններ արդեն  իսկ հետևում են մեր օրինակին և ներդնում են ԿՍՊ հայեցակարգ՝ հասարակությանն աջակցելու իրենց ծրագրերում», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

2023 թվականին, ընդհանուր առմամբ, Վիվա-ՄՏՍ-ը սոցիալական ներդրումների համար հատկացրել է 221 միլիոն 230 հազար դրամ, իսկ 17 տարիների ընթացքում՝ 27,8 միլիարդ  դրամ։  Այս տարի ընկերության գործընկերների շարքը համալրել է Աուտիզմի ազգային հիմնադրամը, որն իր՝ սոցիալական աբիլիտացիայի, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում ապահովում է աուտիզմով և զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների և մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացների և զբաղվածության ապահովմամբ։ Առողջապահության ոլորտում շարունակվում է «ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համագործակցությունը, որի շրջանակում մանկական ուղեղային կաթվածով երեխաներն օգտվում են անհատական օգնականի ծառայությունից։

Ընկերությունը շարունակել է իր ներդրման ծրագրերը նաև ՏՀՏ կրթական ոլորտում, մասնավորապես հանդես է գալիս որպես Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկեր, շարունակել է աջակցել Հայաստանի ստարտափ ակադեմիայի Traction» ծրագրին,  որը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափ ընկերություններին աճել և ներգրավել ներդրումներ։ 2023 թ.-ին «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարեց  «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասին, որի շրջանակում 12 դպրոցական հիմնարար գիտելիք կստանա ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ և կուսումնասիրի հաջողակ ստարտափ ընկերությունների փորձը: Նախորդ տարիների նման՝ 2023-ին ևս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Վիվա-ՄՏՍ-ի հետ գործակցությամբ, աջակցություն է ցուցաբերվել սմարթ լաբորատորիաներին։

Բնապահպանական ծրագրերի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել «My Forest Armenia» կազմակերպությանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության (FPWC) հիմնադրամին։ Վիվա-ՄՏՍ-ը կանգնած է նաև մարզերի կողքին՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նպաստելով գյուղերի հոգսերի կրճատմանն ու մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն: Ընկերությունը շարունակում է իր աջակցությունը «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոս» երգչախմբին, որը 30 տարի շարունակաբար բարձր է պահում Հայաստանի պատիվը աշխարհի տարբեր բեմերում։

Որպես ոլորտի առաջատար, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է ՏՀՏ այնպիսի նախագծերի, որոնք նպաստում  են Հայաստանի մրցակցային առավելության մեծացմանը: 

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41